Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատմության մեջ առաջին անգամ Արցախը հանձնված է և հայաթափված, կրթօջախները՝ լքված․ Արման Ղարաբեկյան

Սեպտեմբեր 01,2024 15:25

Թաղավարդի Աշոտ Գրաշու անվան միջնակարգ դպրոցի 81-րդ շրջանավարտ, «Արմադա» վերլուծական կենտրոնի քարտուղար Արման Ղարաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՜ գաղափարակից ընկերներ, հայրենակիցներ, բարեկամներ, սիրելի՜ աշակերտներ, այսօր սեպտեմբերի մեկն է`Գիտելիքի և դպրության օրը։ Հատկանշական է, որ մյուս տարիների պես Արցախում ևս պետք է ղողանջեր դպրոցական առաջին զանգը։

Պատմության մեջ առաջին անգամ Արցախը հանձնված է և հայաթափված, կրթօջախները՝ լքված։ Այս դժբախտության ամենամեծ մեղքը անողնաշար և քաղաքական հեռատեսություն չունեցող ղեկավարների ամենամեծ մեղավորությունն է։

Ես հպարտ եմ, որ ավարտել եմ Թաղավարդի Աշոտ Գրաշու անվան միջնակարգ դպրոցը, իմ դպրոցական վերջին զանգը անցկացվել է հարազատ գյուղիս`Թաղավարդիս գրկում, իմ հարազատ կրթօջախում։ Շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներին, սրտացավ և հոգատար աշխատանքի համար։ Սիրում և կարոտում եմ բոլորին, երանությամբ եմ հիշում դպրոցական տարիները։ Հույսս չեմ կորցնում, որ մի օր նորից վերադառնալու ենք հարազատ Արցախ և նորովի ենք շենացնելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30