Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահի օգնական․ Արդեն կարիք չկա, որ Եվրամիության սահմանային առաքելությունը Ադրբեջանի սահմանին մոտ գործունեություն ծավալի. «Ադրբեջանն այսօր»

Սեպտեմբեր 01,2024 12:47

«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք – Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև.

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում բավական հակասող, իրականությունը չարտացոլող դրույթներ կան։

Հայաստանը ռազմականացման քաղաքականություն է վարում, և դա փաստ է։ Ռազմականացման քաղաքականություն վարելիս լուրջ աջակցություն է ստանում արևմտյան երկրներից, հատկապես`Ֆրանսիայից։ Դա ծառայում է Հարավային Կովկասում լարվածության առաջացմանը։

Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը համաձայնեցվել է։ Ըստ պայմանավորվածության պայմաններ է ստեղծվում, որպեսզի գործընթացը իրականացվի։ Փոխադարձ համաձայնությամբ գործընթացը շարունակվելու է երկկողմ ձևաչափով։

Արդեն կարիք չկա, որ Եվրամիության սահմանային առաքելությունը Ադրբեջանի սահմանին մոտ գործունեություն ծավալի։ Հասունացել է այդ առաքելության գործունեությունը դադարեցնելու ժամանակը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30