Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ եւ մանկավարժներ,
կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:
Կարդացեք նաև
Այսօր շատերի ընտանիքներում իրական տոն է, իրադարձություն, քանի որ բազմաթիվ երեխաներ ու պատանիներ առաջին անգամ ոտք են դնում կրթական հաստատություններ՝ մի աշխարհ, որտեղից դուրս են գալու հիմնովին փոփոխված ու նոր արժեքային համակարգով, որի առանցքում, իհարկե, կրթությունն է ու գիտելիքների ձեռքբերումը: Կրթությունը մի յուրահատուկ բանալի է, որի միջոցով հետագայում յուրաքանչյուր անհատ կարողանալու է բացել նախկինում իր համար երազանք թվացող փակ դռները:
Շնորհավորանքս եմ հղում նաեւ ուսուցիչներին ու պրոֆեսորադասախոսական կազմին, քանզի հենց ձեզ է վստահված կիրթ, գրագետ ու հայրենիքի համար պատասխանատու սերունդ կրթելու բարդ ու պարտավորեցնող առաքելությունը:
Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ, եւս մեկ անգամ շնորհավորելով այս կարեւոր օրվա առթիվ՝ ցանկանում եմ ուսումնառության հաջող մեկնարկ ու անսպառ գիտելիքների ձեռքբերում՝ ի նպաստ ինչպես ձեր անձնական, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բարօրության:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ես՝ որպես պրոֆոսորադասախոսական կազմի ներկայացուցիչ, չեմ ընդունում փողոցում իր թիկնապահներով թևերն ոլորած մարդու երեսին թքող տականքի շնորհավորանքը։