«Մեզ համար խորհրդանշական է գտնվել Կիրանցում հենց այս օրը, հենց այդպես էլ ցանկացել ենք, որ Կիրանցում գտնվենք, որտեղ մարդիկ այսօր ամենադժվար պայմաններում են գտնվում՝ խորհրդանշելով մեր ողջ Հայաստանի գերված վիճակը»,-ասաց Կիրանց այցելած Բագրատ Սրբազանը:
«Հատկապես ցանկացանք այստեղ լինել, որովհետեւ ամբողջ տարվա ընթացքում, վերջին 6 ամսվա ընթացքում սա ամենավտանգված, ամենահարվածված վայրն է մեզ համար, որը Նեռը բնութագրել է որպես ո՛չ մեր հայրենիք: Քիչ առաջ մենք կանգնած էինք մեր հայրերի ու զավակների հիշատակի խաչքարի առաջ, որոնք իրենց կյանքը ընծայել են հենց այն տարածքների վրա, որոնք այսօր հանձնել են թշնամուն: Ինչպես արդեն նշեցի, սա խորհրդանշական է մեր ողջ երկրի համար՝ գերության մեջ գտնվող, բանտված, այս վիճակում փորձելով գտնել հնարավորություններ ու ելքեր: Մեր այցելությունը մեր զավակներին, քաջալերանքի այցելություն է»,-ընդգծեց Սրբազանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ