Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։
Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Դալլաքյանի մայրն է։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Մանուշ Դալլաքյանը նախորդ տարի 2,2 մլն դրամ եկամուտ է ստացել ձեռնարկատիրական գործունեությունից։
Արեն Դալլաքյանը անկուսակցական է, նա Ալավերդի համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2022 թվականին, «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ցուցակով։
Կարդացեք նաև
«Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ Ալավերդու համայնքապետարանն այս տարի ևս մեկ պայմանագիր է կնքել։ Այս անգամ պայմանագրի գումարը կազմել է 2 մլն 582 հազար դրամ։ Ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ համայնքապետարանը էլեկտրոնային աճուրդ է անցկացրել։ Գնառաջարկ է ներկայացրել 6 ընկերություն։ Նրանցից երկուսի՝ «Նեքստ» ՍՊԸ-ի և «ԼԱ իմփորթ» ՍՊԸ-ի հրավերները չեն համապատասխանել մրցույթի պահանջներին և գնահատվել են անբավարար։ Մրցույթում հաղթող է ճանաչվել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ն, որը ներկայացրել է ամենացածր գնառաջարկը առկա 72 չափաբաժիններից 65-ի համար։
Լուսանկարում ձախից՝ Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը և Արեն Դալլաքյանը
Գլխավոր լուսանկարի ձևավորումը՝ Հայկ Մակիյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում