Կիրանցում շարունակվում են դպրոցի կառուցման աշխատանքները, որը թշնամու նշանառության տակ է գտնվում: Թեեւ սեպտեմբերի 1-ն է, բայց շինարարական աղբը դեռ դպրոցի բակում է: Դպրոցի եւ ադրբեջանական դիրքի հեռավորությունը 50 մետր է, ինչը Կիրանցի ծնողներին մտահոգություն է պատճառում:
Սեպտեմբերի 1-ի առիթով Կիրանցի դպրոցականներին է այցելել Բագրատ Սրբազանը։
Կարդացեք նաև
Նա Գիտելիքի օրվա առիթով դպրոցական պարագաներ է նվիրել աշակերտներին։
Երեխաները նաեւ սիրով լուսանկարվել են սրբազանի հետ: Գյուղն ունի 41 աշակերտ:
«Այսօր մեզ դժվար ու ծանր իրականության մեջ են դրել։ Մեր հերոսներին ասել են, որ դուք իզուր եք զոհվել։ Այս վայրերը, տարածքները, մեր գյուղերն ու շեները, որ պաշտպանել եք, այդ բոլորն անիմաստ է։ Բայց ես ձեզ ասում եմ՝ այդ բոլորն անիմաստ չէ, այդ մարդիկ են ուզում անիմաստ դարձնել, և ձեզ վերստին Հիսուսի պատգամով ասում եմ՝ ոչ մի բանից չվախենաք, ձեր այստեղ լինելն արդեն դրա մասին է վկայում, և հավատացեք Հայաստանի պայծառ ու ազատագրված օրվան, որի կրողները դուք եք լինելու։ Այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա»,-ասաց Սրբազանը Կիրանցի երեխաներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Սրբազան պայքարի էջից