Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանի անունից ճաշ է մատուցվել Կատարից և ԱՄԷ-ից ժամանած հյուրերի համար

Օգոստոս 31,2024 22:40

Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի անունից ճաշ է մատուցվել «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար Կատարից ու ԱՄԷ-ից Հայաստան ժամանած հյուրերի համար:

Ճաշին ներկա են եղել ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, բիզնեսի ներկայացուցիչներ: Իսկ Կատարից և ԱՄԷ-ից ճաշին մասնակցել են Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարարության, մի շարք հիմնադրամների ու ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Ճաշի ընթացքում վարչապետ տիկինը Աննա Հակոբյանը հյուրերին պատմել է Հայաստանի մասին, քննարկել են սեպտեմբերի 1-2 կայանալիք «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովի օրակարգը և այլ մանրամասներ:

Կողմերը հույս են հայտնել, որ գործակցությունը հիմնադրամների և այլ կառույցների միջև առաջիկայում կընդլայնվի և միջազգային փորձը, գիտելիքներն ու մասնագիտական գործիքակազմը հնարավոր կլինի կիրառել Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031