Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք իրեն այնքան էլ լավ չենք ճանաչում». Փաշինյան

Օգոստոս 31,2024 13:50

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած  ասուլիսում ասաց, որ Պուտինին ասել է՝ այս պահին Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններն ավելի արդյունավետ են: Հարցին՝արդյունավետությունը ինչպե՞ս եք չափել, եղե՞լ է մի գործընթաց, որ հօգուտ լինի ՀՀ-ի, Ջերմուկից ինչո՞ւ դուրս չեն գալիս, խոսե՞լ եք այդ մասին, գերիների վերադարձի մասին, Ալիեւին ասե՞լ եք, որ օրինակ Ռուբեն Վարդանյանը կամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ինչո՞ւ գերեվարումից չեն ազատվում, նրանք ռազմական իրադրության ժամանակ չեն գերի ընկել:

Փաշինյանը պատասխանեց. «Բոլոր այն որոշումները, որ կայացվել են՝ սկսած նախորդ տարի դեկտեմբերին, այդ թվում գերիների վերադարձի հարցով, շարունակած սահմանազատման գործընթացը, դրանք բոլորը ՀՀ-ի օգտին են այն ընկալմամբ, որ նաեւ Ադրբեջանի Հանրապետության օգտին են: Խաղաղությունը սա է, որովհետեւ մյուսը պատերազմի ռեժիմ է, որ մեկը պետք է հաղթի, մյուսը՝ պարտվի: Նշեցիք Ռուբեն Վարդանյանի դեպքը, բայց շատ կարեւոր հարցեր կան՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով ինչ խոստումներով, ու վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում ինքը ով է, որովհետեւ ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է: Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերին պատասխան ունենալ, թե՞ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Լսիր, դու հո դպրոցական խռովկան երեխա չես, դու երկրի վարչապետ ես, ո՞վ էր քեզ խանգարում, որ ժամանակին Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպեիր և քո ասած բոլոր հարցերն իրեն ուղղեիր: Ռուբեն Վարդանյանը ուղիղ և համարձակ մարդ է (ի տարբերություն «Դուխով» գլխարկ դնողների) և նա քո բոլոր հարցերին անկեղծորեն կպատասխաներ:
    Իսկ այժմ, մեղմ ասած սիրուն չի, որ այդ մարդը Բաքվի բանտում է՝ ծանր պայմաններում, իսկ դու փորձում ես նրա վերաբերյալ խորհրդավոր ինտրիգներ մտցնես և նման հայրենասեր ու բարերար մարդուն հեղինակազրկես:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031