Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ-ի լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել». Փաշինյանի արդարացումը հարցին՝ թե ինչի՞ց է վախենում, որ չի խոսում Արցախի մասին

Օգոստոս 31,2024 13:25

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրած ասուլիսում հարցրեցին, թե ինչո՞ւ չի խոսում արցախահայերի՝ Արցախ վերադարձի մասին, ինչի՞ց է զգուշանում կամ վախենում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մնացած գերիների վերադարձի մասին չի խոսում՝ այն դարձնելով միջազգային օրակարգի հարց, ինչպես Ադրբեջանն է դարձնում իր պահանջները:

Փաշինյանը պատասխանեց, թե գերիների, պատանդների հարցը իրենց շատ մտահոգում է, ամենօրյա աշխատանք են կատարում, բայց հասկանում է, որ այդ աշխատանքը չի երեւում: Նա հիշեցրեց 32 գերիներ վերադարձի մասին. «ԼՂ-ի լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել, ընդհակառակը, ԼՂ-ում այդ որոշումը ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել է ՀՀ-ում գործող բոլորիս հայտնի շրջանակների կողմից ու ողջունվել է: Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, պարտավոր ենք անկեղծ ու ուղիղ խոսել՝ էն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մեր մի խումբ հայրնենակիցներ փորձում են ձեւակերպել հարցը, ես դա, ուղիղ պետք է ասեմ, իրատեսական չեմ համարում:

Այն ընկալումներով ու ձեւակերպումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչեր, նախկին պաշտոնյաներ խոսում են, դա իրատեսական չէ: Մի դրվագ պատմեմ՝ ամիսներ առաջ էր, երբ աշխատանքային այցով Վայքում էի, մի կին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված, ինձ մոտեցավ ու հարց տվեց, ասեց ինձ անկեղծ ասեք՝ ինչքանով է իրատեսական վերադարձի հարցը: Ասեցի՝ այն ընկալումներով, ինչ ընկալումներով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ փորձում են փաթեթավորել, ես դա իրատեսական չեմ համարում, ձեզ չեմ կարող խաբել: Այն նույն պատճառներով, ինչ պատճառներով այդ նույն մարդիկ ստորագրեցին ԼՂ լուծարման պայմանագիրը ու րոպե առաջ լքեցին ԼՂ-ն»:

Նա ասաց, թե իրեն մեղադրում էին, որ թույլ չի տալիս ԼՂ ժողովուրդը դուրս գա Ղարաբաղից, հիմա էլ ասում են որ թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա Ղարաբաղ. «Ես ՀՀ պետական շահը չափում եմ ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներով եւ իրավազորությամբ: Սա պետք է ուղիղ ասենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031