Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ կենդանասեր երեխաներն այցելել են անտուն շներին, ծանոթացել նրանց խնամքին, սովորել վերջիններիս հետ վարվելու կանոնները:
Կենտրոն այցելած երեխաները կերակրել են կենդանիներին, խաղացել նրանց հետ, պատրաստակամություն հայտնել ապաստան գտնելու որոշ շների համար:
«Այսպիսի միջոցառումներին մասնակցողները դառնում են մեր թիմի անդամը և իրենց ներդրումն են ունենում անտուն կենդանիներին ընտանիքով ապահովելու գործում»,-նշել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն