Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաազգայնականությունը ազգայնամոլություն է․ 29 հազարականների ֆաշիստացումը

Օգոստոս 31,2024 13:40

Տարօրինակ է, որ թե՛ ֆաշիստների համար, թե՛ հակաազգայինների համար Գարեգին Նժդեհը ֆաշիստ է։

Այլևս ոչ, որովհետև երկուսն էլ ֆաշիստ են։ Ինչպե՞ս։

Ֆաշիզմը մի խմբի գերակայությունն է մյուսների հանդեպ։ Մենք բոլորիցդ լավն ենք, ուրեմն մեզ ամեն ինչ թույլատրվում է։ Եթե վերացնենք որոշակի էության, բոլորի համար լավ կլինի։

Այս տեսակն իշխանություն բանեցնելիս իրենից տարբերվողներին վերացնելու որևէ արգելակ չունի, ինչպես ոչխարին մատաղ անող մարդը, հետևաբար մարդը մարդու հանդեպ այս տեսակը սարսափելի է։ Եթե մարդիկ հնարել են օրենքներ, որպեսզի մարդը մարդուն վատություն չանի, այս տեսակի համար օրենքը մյուս տեսակներին վերացնելու համար է։

Այդպիսի տեսակներից մեզ հայտնի է Թուրքիան, Ադրբեջանը, Քաղաքացիական պայմանագիրը։

Բայց ինչպե՞ս են ապազգայնականությունից ծնված Քաղաքացիական պայմանագիրը և նրա հետևորդները վերածվում ուռաֆաշիստների։

30 տարվա հետսովետական հայկական նոր հակաազգայնականությունը, որը սկիզբ է առել Լևոն Տեր-Պետրոսյանից և Ժիրայր Լիպարիտյանից, ծնվել է Արցախի հարցից՝ Արցախը հանձնելու նպատակի շուրջ։

Արցախը պահելու հարցը ազգային և մարդկային հարց է, քանի որ մի ազգ միավորվել է պաշտպանելու իր ազգի մյուս ներկայացուցիչներին կամ մարդկության մի տեսակը միավորվել է պաշտպանելու իր տեսակի մի մասին։

Տեսակն իր տեսակին պաշտպանելուն՝ ազգայնականությանը դիմադրող միակ ներքին հոսանքը ապազգայնականությունն է, որը և պիտակավորում ու վարկաբեկում է ազգայինին՝ կոչելով ֆաշիզմ, ուռահայրենասիրություն, ոչմիթիզականություն, ևայլն։

Դրան զուգահեռ ինքնաբերաբար և դիտավորյալ պիտակավորում և ատելության են արժանանում նրանք, ում համար միավորվել է ազգը, այսինքն, արցախցիները, որովհետև արցախցիների գոյությունն է նրանց ձևակերպած ուռահայրենասիրության աղբյուրը։

Պիտակավորումը, վարկաբեկումը, քավության նոխազ սարքելը մի բան է, որը մի խումբն անում է մեկ այլ խմբի հանդեպ, քանի որ իրեն վեր է դասում մյուսից, հետևաբար հակաազգայնականությունը իրեն վեր է դասում արցախցիներից, ինչպես նաև բոլոր նրանցից, ովքեր միավորվել են պաշտպանելու իրենց տեսակի մի մասին, այսինքն, ազգայնականներից։

Սրա արդյունքում Հայաստանում ստեղծվել են 29 հազարականները, նրանք, ովքեր Հայաստանը դիտարկում են 29 հազար քառակուսի կիլոմետրով՝ առանց Արցախի ազատագրված 11 հազար քառակուսի կիլոմետրի, իսկ հիմա արդեն 28 հազար ու մի քանի հարյուրով, որը շարունակաբար նվազում է։

Ի՞նչ է նշանակում դիտարկել 29 հազար քառակուսի կիլոմետրն առանց Արցախի։ Նշանակում է ինքդ քեզ վեր ես դասում այն մարդկանցից, որոնք ապրում են 29 հազարից դուրս։ 29 հազարի ներսում է ճիշտ կյանքը, տները, ռասան, ոչ թե դրանից դուրս։ Ով դրանից դուրս է համարում՝ սև է։

Իմ հողն է ճիշտը, ոչ թե քոնը, իմ տարածքն է իրականը, ոչ թե քոնը, հետևաբար ես եմ իսկական հայը, ոչ թե դու, հետևաբար քեզ հետ կարող եմ վարվել այնպես, ինչպես ուզում եմ։ Այսպես հակաազգայնականությունը, ապազգայնականությունը բերում է՝ ես եմ իսկական հայը ֆաշիստական մոտեցմանը՝ ճիշտ ու սպիտակը հայը նա է, ով ապրում է 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա և այդ ճիշտ հայի համար կարելի էր զոհաբերել 5000 զինվորների ու միլիոնավոր մարդկանց։

Նույնն է բոլոր ֆաշիստական, ռասիստական դրսևորումների դեպքում։ Իմ մաշկն է ճիշտ, ոչ թե քոնը, ինչ կուզեմ կանեմ հետդ, իմ ռասան է ճիշտ, ոչ թե քոնը, ուրեմն ինչ կուզեմ կանեմ հետդ։

Այս է հետսովետական հայկական ֆաշիզմը, որ տակտիկական դաշնակիցն է դառնում թուրքական ֆաշիզմի, քանի որ երկուսն էլ իրենց վեր են դասում արցախցիներից և ինչ ուզում են, հետներն անում են։ Երկուսն էլ գիտեն, թե որը պետք է լինի հայերի ապրող տարածքը և երկուսի համար էլ այն նվազող է։

Քանի որ Նժդեհը ընդհանուրի պաշտպանության համար էր գործում․ այսինքն, տարածքի չափը ոչ թե ձևավորվում է անձնական կարծիքից, այլ ընդհանուրի պաշտպանության կարիքից, իսկ թե՛ ֆաշիստները, թե՛ հակաազգայինների կարծիքների, ընդհանուրի մասնատման է ուղղված, էստեղ Նժդեհի մասին սուտ տեղեկության հարցում նրանց կարծիքները հատվում են, երկուսին էլ պետք է Նժդեհի ֆաշիզմը, որպեսզի հիմնավորեն մեզ ու մարդկությանը մասնատելուն միտված իրենց կարծիքը։

Ինչպես Ադոլֆ Հիտլերն էր կարծում, որ հրեաներին վերացնելով՝ աշխարհին լավ է լինելու կամ, ինչպես ուկրաինացիներն են կարծում, որ ռուսներին վերացնելով՝ մարդկությանը լավ է լինելու, այնպես էլ հակաազգայիններն են կարծում, որ Արցախը վերացնելով, 29 հազար քառակուսի կիլոմետրի մեջ ապրելով՝ լավ է լինելու։

Ֆաշիզմի դեմ պայքարում զոհաբերություններն անխուափելի են, դա է պատճառը, որ թե՛ հայկական բանտերում, թե՛ Ադրբեջանի բանտերում Ադրբեջանի և Քաղաքացիական պայմանագրի զոհերն են, բայց աշխարհում ֆաշիզմը ավելի մեծ զոհերով է ազատվել և դա գեղեցիկն է, քանի որ անձը զոհում է իրենց ընդհանուրի համար ընդդեմ նրանց, ովքեր իրենց մյուսներից վեր են դասում, ինչպես Գերմանիայի Նացիոնալ-սոցիալիստական բանվորական արմատական կուսակցությունից ազատվելու կամ Հայաստանի Քաղաքացիական պայմանագիր ծայրահեղական կուսակցությունից ձերբազատվելու համար։

Շնորհավոր Արցախի անկախության գալիս տոնը։ Տոն, որը խորհրդանշում է Ադրբեջանական և Քաղաքացիական պայմանագրային ֆաշիզմի դեմ պայքարը։

 

Հովհաննես Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031