Viva-ն առաջարկում է սերվերային աջակցության հուսալի և ճկուն ծառայություն
Սերվերների ստեղծումն ու դրանց սպասարկումը ենթադրում են ֆինանսական լուրջ ներդրում և բարձրակարգ մասնագետների առկայություն: Դրա պահանջն ունեն շատերը, սակայն ստեղծելու հնարավորություն՝ ոչ բոլորը: Viva-ն առաջարկում է խնդրի լուծում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Ընկերությունը տալիս է սերվերային համակարգերի համատեղակայման ու դրանց սպասարկման մատչելի տարբերակներից օգտվելու հնարավորություն. Viva-ն ընդլայնում է համատեղակայման ծառայությունների ցանկը՝ ներկայացնելով «Հեռակառավարող ձեռքեր»-ը։
Հեռակառավարումն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից՝ KVM-ով (վիրտուալ ծրագրային ապահովում) IP-ի (համացանցային հաղորդակարգ) միջոցով: Դա թույլ է տալիս ամբողջական վերահսկողություն ունենալ համատեղակայված սարքավորումների նկատմամբ. մասնավորապես, ցանկացած պահի և աշխարհի ցանկացած կետից ստանալ կառավարման հնարավորություն, ունենալ անվտանգ կապ, գաղտնագրված միացումներ սարքերին, խնդիրների բացահայտում և անսարքությունների արագ վերացում՝ առանց տեղում ֆիզիկապես ներկա լինելու անհրաժեշտության: Ծառայությունից օգտվողի համար «հեռակառավարող ձեռքերի» գործառույթը սպասարկման մակարդակի մասին համաձայնագրով ստանձնում է Viva-ի տեխնիկական աջակցության թիմը:
«Viva-ն շարունակում է ժամանակակից լուծումներով՝ բարձրակարգ ծառայություններ առաջարկել: Մեր հաճախորդների համար ստեղծվում են ժամանակը, ռեսուրսներն ու ֆինանսական միջոցները խնայելու հնարավորություններ: Սերվերային աջակցության ծառայությունը դրանցից մեկն է: Այն հուսալի է, ճկուն և ապահով: Մեր տեխնիկական թիմը պատրաստ է արագ արձագանքելու և աջակցելու՝ ցանկացած հարցում»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Viva-ի սերվերային աջակցության ենթակառուցվածքը նախագծված է սերվերի առավելագույն հասանելիություն ապահովելու համար՝ էլեկտրական սնուցմամբ, հովացման համակարգով և ցանցի միացման բազմակի պահուստավորմամբ:
Սերվերային աջակցության ծառայությունների նկարագրությունն ու մանրամասները: