Մասնագիտությամբ քիմիկ-կենսաբան Էլինա Աղաջանյանը սեփական մաշկի վրա է զգացել 2020 թվականի պատերազմի ծանր հետևանքները: 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն, իսկ Արցախի շրջափակման ծանր օրերին ամիսներ շարունակ բաժանված է եղել երեխաներից։
Չնայած կյանքի հարվածներին՝ այսօր ստիպված է ուժեղ լինել։
«Մինչև պատերազմը տանը երեխաների համար տարբեր տեսակի մրգեր էի չորացնում, սիրում էի փորձարկումներ անել, մասնագիտական կարողություններս ստուգել: Ուզում էի այդ զբաղմունքս հետագայում վերածել բիզնեսի, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է պատերազմում նահատակված Արթուր Աղաջանյանի այրին:
Էլինայի ամուսինն արցախյան առաջին ազատամարտում նահատակված սզնեքցի հերոս Էդիկ Աղաջանյանի որդին է։
Կարդացեք նաև
«Արթուրը շատ բարի էր, ազնիվ, պարտաճանաչ, ընտանիքին նվիրված։ Ավաղ, ինչպես որ իրեն, իր զավակներին նույնպես վիճակվեց մեծանել առանց հայրական գուրգուրանքի ու սիրո։ Պատերազմի առաջին իսկ օրից ամուսինս առանց երկմտալու միացավ հայրենիքի պաշտպաններին։ Նա իր անուրանալի դերն է ունեցել առաջնագծի տարբեր հատվածներում ծավալված պաշտպանական մարտերում։ Հոկտեմբերին անհավասար մարտեր էին ընթանում Վարանդայում։ Մենք դեռ կարողանում էինք ժամանակ առ ժամանակ դեռ նրա հետ կապվել։ Հոկտեմբերի սկզբներին հեռախոսակապ հաստատել ամուսնուս հետ այլևս չկարողացանք»։
Հոկտեմբերի 10-ին է Արթուրն անմահացել՝ Վարանդայում։
«Կյանքն այլևս ինձ համար կանգ էր առել: Միայն երկու տարի անց կարողացա իմ մեջ ուժ գտնել և նորից վերսկսել զբաղվել սիրածս զբաղմունքով»:
Էլինա Աղաջանյանը, ցավը սրտում սեղմած, իր առջև նպատակ դրեց ոտքի կանգնեցնել երեխաներին, ինչքան էլ որ դժվար լինի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: