Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շրջափակումն ու աշխարհի քար լռությունը մեզ չկոտրեց, դեպքերի հաջորդ զարգացումները ստիպեցին կատարել ծանր ընտրություն․ հասարակական գործիչ. «Ա1+»

Օգոստոս 31,2024 11:50

Արցախցի հասարակական գործիչ Բելլա Բաբայանը աշխատել սկսել է Խորհրդային Ղարաբաղ թերթի խմբագրությունում։ Արցախյան շարժման տարիներին թերթի պահանջարկն աննկարագրելի ծավալների էր հասնում։

«Թերթը պահանջված էր ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում։ Այդ տարիներին խմբագիրներ էին Մաքսիմ Հովհաննիսյանը, Արկադի Ղուկասյանը և այլոք։ Թող անհամեստ չհնչի, սակայն տիրոջ կամոք հարուստ աշխատանքային ուղի եմ անցել՝ խորհրդարան, Ստեփանակերտի փոխքաղաքապետ, ապա աշխատակազմի ղեկավար, կրթության ազգային ինստիտուտ, իսկ վերջին 15 տարիներին՝ Արցախի Հանրապետության նախագահի քաղաքացիների և դիմումների ընդունելության բաժնում եմ աշխատել։ Իմ առաքելությունը կյանքում եղել և մնացել է հայրենիքին ազնիվ, պատվախնդիր ծառայությունը»,- «Ա1+»-ի հետ զրուցում ասում է տիկին Բաբայանը։

Խոսելով Արցախի շրջափակումից և հայաթափումից՝ զրուցակիցս նշեց, որ արցախցին ընտրել էր հայրենիքում մաքառումով ապրելու ծանր ճանապարհը։ Տեսել է 4 պատերազմ, շրջափակում և փորձում էր պատվով հաղթահարել շրջափակման հետևանքով առաջացած կյանքի վատթարագույն՝ անմարդկային պայմանները։ «Ասեմ, որ շրջափակումն ու աշխարհի քար լռությունը մեզ չկոտրեց, դեպքերի հաջորդ զարգացումները ստիպեցին կատարել ծանր ընտրություն՝ հայ մնալ կամ ժամանակի ընթացքում տարալուծվել և դադարել գոյություն ունենալ»։

Անահիտ Պետրոսյան

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031