Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ, թե ինչպես են գերեվարվել արցախի պաշտոնյաները․ «Հրապարակ»

Օգոստոս 31,2024 11:01

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցը փոթորկել է արցախյան քաղաքական դաշտը։ Բաբայանն ակնարկել էր, որ Արցախի նախկին նախագահներին, ԱԺ նախագահին, ՊԲ հրամանատարին մատնությամբ են հանձնել Ադրբեջանին։

Հարցազրույցից հետո 2 վարկած է քննարկվում։

Ըստ առաջինի՝ Նիկոլ Փաշինյանն է Ալիեւին ասել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Լեւոն Մնացականյանի գտնվելու վայրը, որպեսզի նրանց տանեն Բաքու՝ հնարավորություն չտալով մտնել Հայաստան ու ինչ-ինչ գործընթացներ գեներացնել Փաշինյանի դեմ։

Իսկ Բաբայանն ակնարկում է, որ գաղթի օրերին նախագահները գտնվել են Իվանյանում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում, ռուսները խոստացել են, որ նրանց վերջում դուրս կբերեն Արցախից, սակայն վերջին էտապում տարհանվողների մեջ են եղել ուժային կառույցների ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, Կարեն Սարգսյանը, ԱԱԾ հրամանատարներ եւ այլք:

Հակարի կամրջի մոտ ադրբեջանցիները նրանց առաջ պայման են դրել՝ կա՛մ ձեր ղեկավարների տեղն եք ասում, կա՛մ ձեզ Բաքու ենք տանում, եւ, ըստ այս վարկածի, այս պաշտոնյաներն են մատնել նրանց:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031