Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունեն «քլնգոցը» աստիճանաբար հեռացնել հենց այն կարևոր թեմաներից, որոնք ամենաշատն են «քլնգելի». «Փաստ»

Օգոստոս 31,2024 10:50

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում Փաշինյանը հերթական «փայլատակումներն» ունեցավ: Թեպետ արդար կլիներ ասել, որ թե՛ Փաշինյանը, թե՛ «էկրանային» քպականները շարունակաբար ձգտում են «փայլատակել», այն է՝ ասել բացահայտ անիմաստ, արտաքուստ երկրորդական, «քլնգելու» ենթակա բաներ: Ակնարկված վերջին նիստում Փաշինյանն, օրինակ՝ խորիմաստ հարց է տալիս, որ եթե պատմամշակութային հուշարձանները պետական արժեք են, ապա «ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը»: Այս անձի չափման միակ միավորը «քեշ փողն» է, եկամուտը: Բայց դա դեռ իր հերթին: Փաշինյանին, տեսեք-տեսեք, դուր չի եկել արգելոց բառը: Ու նա հանձնարարել է պալատական լեզվաբաններին, որ մի նոր բառ հորինեն:

Օրուելյան տարբերակով ասած՝ «նորալեզու» է ստեղծում: Արժե՞ ասել, որ երեկ սոցցանցերում «արգելոցային» բում էր, որոշակի դեպքերում՝ անմեջբերելի բնորոշումներով: Այս դրսևորումն իսկապես ուշագրավ է: Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Փաշինյանն ու առաջին շարքի փաշինյանականները նման հայտարարություններով, անհամարժեք դրսևորումներով, երրորդական-չորրորդական թեմաներ առաջ բերելով, անհեթեթություններ տարածելով որոշակիորեն ուշադրություն են շեղում: Սակայն խորանում է տպավորությունը, որ Փաշինյանը դիտավորյալ խնդիր է դրել այնպես անել, որ այդ ամենը աղմկոտ արձագանքներ ստանա, այսպես ասած՝ «անմեջբերելի արտահայտություններով» հանդերձ:

Իրենց ձեռնտու է, որ նման արձագանքներ ստանան այդօրինակ «մանր հարցերի» հետ կապված, ինչպես «արգելոց» բառը չհավանելու դեպքում էր և նախորդած նման այլ դեպքերում: Այդպիսով նրանք հույս ունեն (իսկ գուցե իսկապես էլ դա նրանց հաջողվում է) ոչ միայն հանրության ուշադրությունը և անխուսափելի վրդովմունքը շեղել հիմնական, առանցքային հարցերից, այլև «քլնգոցը» աստիճանաբար հեռացնել հենց այն կարևոր թեմաներից, որոնք ամենաշատն են «քլնգելի»: Մեղմ ասած՝ «քլնգելի»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031