Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկային ցուցանիշների աճը հիմնականում պայմանավորված էր արտաքին գործոններո». «Փաստ»

Օգոստոս 31,2024 10:10

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե քաղաքացին թաքցնի կամ չվճարի հինգ միլիոն և ավելի հարկ, ապա օրենսդրական հնարավոր փոփոխությունների արդյունքում ազատազրկման կենթարկվի, ընդ որում՝ նույնիսկ պետբյուջե հարկերի վճարման պարագայում: Մինչդեռ ներկայում հարկային մարմինը բավարարվում է միայն թաքցված կամ չվճարված հարկերը գանձելով: Հարկային տեռոր, բյուջեի բացերը լրացնելու տարբերակ, քաղաքական մահակ: Սրանք այն հիմնական բնորոշումներն են, որոնք տրվում են վերջին շրջանի ամենաաղմկահարույց նախագծին: Ինչո՞ւ է կառավարությունն ընտրել նման կոշտ գործիքակազմ, կացնային քաղաքականություն չարաշահումների, հարկերից խուսափելու դեմ պայքարելու համար:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ հարկային համակարգի խնդիրները նոր չեն: «Վերջին շրջանում հարկային ցուցանիշների աճը պայմանավորված չէր հարկային վարչարարությամբ կամ հարկային բարեփոխումներով, այլ հիմնականում պայմանավորված էր արտաքին գործոններով: Անշուշտ, կար ստվերի որոշակի կրճատում և այլն, բայց, ընդհանուր առմամբ, խնդիրները մնում էին ու բավականին շատ էին: Իրենք լավ հասկանում են, որ մոտակա ժամանակաշրջանում հարկային հավաքագրությունների մասով բավականին լուրջ խնդիրներ են ունենալու, որովհետև արտաքին գործոնները նվազում են: Դրա վառ ապացույցն այս տարվա վեց ամսվա հարկային մուտքերն են, որոնք նախատեսվածից մոտ հինգ տոկոս ավելի քիչ են հավաքագրվել, և արդեն իսկ փորձում են որոշակի վարչարարական, հարկային «բարեփոխումների», խստացումների արդյունքում լրացուցիչ հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջե»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պարսյանը:

Նրա խոսքով, դրանցից մեկը հարկային օրենսդրության փոփոխությունն է, մասնավորապես՝ մի շարք հոդվածների քրեականացումը: «Նախկինում չորս միլիոն դրամից ավելի հարկային խախտում թույլ տված անձինք ազատվում էին քրեական պատասխանատվությունից՝ վճարելով հարկերը: Ենթադրենք, բացահայտվել է, որ տնտեսվարողը 10 միլիոն դրամի չարաշահում է թույլ տվել, հարկեր է թաքցրել, նա վճարում էր, քրեական պատասխանատվությունից ազատվում:

Նոր օրենսդրությամբ առաջարկվում է, որ վճարելուց հետո նույնիսկ նա գտնվի քրեական գործի մեջ, կարող է ազատազրկվել մինչև երեք տարի ժամկետով: Այնտեղ տարբեր դեպքեր կան, որ կարող է նույնիսկ ավելի շատ ժամկետ նախատեսել: Սրա միջոցով փորձում են տնտեսվարողների նկատմամբ որոշակի մահակ կիրառել: Ո՞րն է մահակը: Եթե նախկինում տնտեսվարողը կարող էր վճարել այդ գումարն առանց բացատրություն տալու, ապա այս օրենսդրությամբ նրանք պահանջում են, որ տնտեսվարողը վճարի, ինչպես նաև միաժամանակ համագործակցի հարկային համակարգի՝ պետական եկամուտների կոմիտեի հետ:Դիցուք, եթե թաքցրել է հարկը, նա պետք է այդ հարկը վճարի, ասի, օրինակ՝ ում պատճառով է դա տեղի ունեցել, որտեղից է այդ ապրանքը ձեռք բերել, որը կարող է տնտեսվարողի համար լրացուցիչ խնդիրներ առաջացնել, հանդիպակաց ստուգում սկսվի իր մատակարարի մոտ, ինչը հղի է բազմաթիվ լուրջ տնտեսական կապերի խզմամբ: Սա վտանգավոր տեղ կտանի»,-նշում է մեր զրուցակիցը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031