Արցախի Հանրապետության նախկին պետնախարար եւ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Aravot.am-ի հետ զրույցում իրենց բնօրրանից բռնի տեղահանված արցախահայության հետ Արցախի թեմի կողմից կազմակերպվող հանդիպումների շարքի մասին ասաց. «Նպատակը նախ միմյանց հետ շփվելու, համայնքն ու մեր պայքարի գաղափարական արժեքը պահելու եւ ոչ միայն արցախցի մեր հայրենակիցներին ասելու, որ մեր ոգին տեղն է, մեր պայքարը տեղն է եւ որ մենք հավատում ենք, որ մենք ունենք առաքելություն՝ շարունակելու այն պայքարը, որը մեր նախնիներն են սկսել ու ժառանգել մեզ: Մենք պետք է Արցախը վերադարձնենք եւ վերադառնանք Արցախ»:
Իսկ այդ ճանապարհին Հայաստանի իշխանություններին մաղթեց. «Աստված իրենց թող հոգեւոր արժեքներ տա, ապահովի իրենց դարձը ազգային արժեքների համակարգ, որը դրվել է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների հիմքում: Մենք պարտավոր ենք այդ արժեհամակարգը զարգացնել ու շարունակել»:
Դիտարկմանը, թե կարծիք կա, թե «Սրբազան պայքարին» արցախահայությունն այնքան էլ ակտիվ չի մասնակցում, պարոն Բեգլարյանը հակադարձեց. «Հայաստանի իշխանություններին հարցրեք: Իրենք էլ ասում են, որ մեծամասամբ արցախցիներն են մասնակցում շարժմանը: Ես կասեի, որ համամասնական առումով արցախցիները ակտիվ են: Թեեւ ավելի նախընտրելի կլիներ, որ բոլորս բարձր քաղաքական պատասխանատվություն ցուցաբերենք: Բայց սա միայն ժողովրդի խնդիրը չէ: Սա նաեւ կազմակերպիչների, ծրագրեր մշակողների, ժողովրդի հետ խոսողների, շփվողների խնդիրն է:
Ես քանիցս հրապարակային իմ աջակցությունը հայտնել եմ «Սրբազան պայքարին» եւ Բագրատ սրբազանին անձամբ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Չիշտ այդ հաջորդականությամբ:
Հույսներդ դուք եք` դա է միակ ձևը: Դաստիարակեք երեխաներին նաև որպես ազգի պահապան: Յուրաքանչյուր Արցախցի ապրի իր օրը, իրեն պատրաստի նաև այդ վերադարձին` ամենօրյա վարժանք, մարտական հմտությունների օրեցօր զարգացում և հույսների կապելը միայն սեփական հզորության հետ: Վերադարձ` արժանապատիվ Արցախցու համար: Չհարմարվեք տկար, վախկոտ ու ստոր նիկոլական հայաստանցիների ցանկություններին: Ճանապարհը երկար է լինելու: Պաշարվեք պարզ ու միաբանող բանաձևերով, պատկերներով: Թող Արցախի բնության շունչը դառնա ձեր Աստվածաշունչը: