Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի թեմի առաջնորդ. «Այսօր պետք է ամբողջ հայությունը համախմբվի Արցախի պետականությունը պահելու համար, որը կդառնա արցախահայությանը նորից իր բնօրրան վերադարձնելու կարեւորագույն երաշխիքը»

Օգոստոս 31,2024 00:12

Արցախի թեմը հանդիպումների շարք է նախաձեռնել, որոնց ընթացքում Արցախի թեմի  հոգեւորականները, մտավորականները, քաղաքական եւ մշակույթի գործիչները հանդիպումներ են ունենում բռնի տեղահանված արցախահայության հետ՝ հոգեւոր առումով գոտեպնդելու եւ համախմբելու նպատակով:

Այսօր առաջին հանդիպմանը Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Aravot.am-ի հետ զրույցում Արցախի պայքարի էության մասին ասաց. «Ես չեմ կարծում, որ մեր պայքարը բաժանված է արցախցիների եւ մյուսների միջեւ: Պայքարը պայքար է՝ հանուն հայության, հանուն մեր անվտանգության: Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը տարբեր բաներ չէին, տարբեր խուսույթներ չունեին: Նրանք նույն բանին էին ծառայում, նույն նպատակն էին հետապնդում՝ Հայաստանի անվտանգությունը, նրա սահմանները:

Կյանքը ցույց է տվել, որ երկու պետականություն ունենալը վտանգավոր չէ: Հակառակը. Դա ժամանակի պահանջն էր: Եվ այսօր Արցախի պետականությունը լուծարելը կնշանակի շատ սխալ քայլ կատարել: Ընդհակառակը, այսօր պետք է ամբողջ հայությունը համախմբվի Արցախի պետականությունը պահելու համար, որը կդառնա արցախահայությանը նորից իր բնօրրան վերադարձնելու կարեւորագույն երաշխիքը»:

Հարցին, թե 120 հազար արցախցի մեր քույրերի եւ եղբայրների բռնի տեղահանության համար ո՞վ է մեղավոր, սրբազան հայրը պատասխանեց. «Դա անշուշտ ցավ է, ու այդ ցավը բոլորինն է: Մենք ապագայի մասին ենք մտածում: Եթե ուզում եք մեղավոր փնտրել, ազգն է մեղավոր: Իսկ մենք իրավունք չունենք ազգին մեղավոր ասելու: Մենք պետք է համախմբվենք, հասկանանք, ինքներս մեզ մաքրենք, լիցքավորվենք եւ կարողանանք առաջ գնալ:

Արցախի պետականությունը պետք է շարունակի իր առաքելությունը եւ մենք բոլորս կանգնած ենք Արցախի պետականության կողքին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031