Ինչպես Խորհրդային, այնպես էլ անկախ Հայաստանում լայն զանգվածների ներկայացուցիչները «վարժապետ» բառն արտասանում էին քամահրանքով, հեգնանքով: Ակնարկում են, որ մարդն այս կյանքում չի կայացել, եւ միակ բանը, որը նրան բաժին հասավ, դպրոցի ուսուցիչ կամ բուհի դասախոս լինելն է: Եկեք ինքներս մեզ չխաբենք եւ խոստավանենք, որ հենց այդպիսին է հասարակական վերաբերմունքը: Այդ ամենը՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ թե՛ 1991-ից առաջ, եւ թե՛ դրանից հետո բարձր ամբիոններից ամպագոռգոռ բառեր են ասվում ուսուցչի դերի մասին:
Առաջարկվող լուծումները բավականին պարզունակ են՝ «շատ փող տվեք ուսուցիչներին, որ նրանց հարգեն»: Կամ՝ իշխանական տարբերակը՝ «կամավոր ատեստավորում թող անցնեն եւ հարստանան»:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ շատերը չեն վստահում այդ «կամավոր ատեստավորման» համակարգի օբյեկտիվությանը: Բայց ուսուցիչների, դպրոցի նկատմամբ վերաբերմունքի պատճառներն ավելի շատ են եւ ավելի խորը:
Պատճառների թվում կա նաեւ ուսուցիչների մի մասի վարվելակերպը եւ լուրջ վերահսկողության բացակայությունը: Ի վերջո, եթե ես 45 րոպե նստեմ ինձ համար գիրք կարդամ, երեխաներն էլ «խորանան» իրենց հեռախոսների մեջ, ապա դժվար թե դրա վրա որեւէ մեկը լուրջ ուշադրություն դարձնի: Դարձյալ եկեք թղթաբանությամբ չխաբվենք:
Կարդացեք նաև
Բայց պետությունը նույնպես, բացի զուտ նյութականից, դպրոցն այլ խնդիրների առաջ է կանգնեցնում: Նկատի ունեմ չափորոշիչներ որոշելու, դասագրքեր ստեղծելու, ինչպես նաեւ դրանք հրատարակելու կասկածելի մեխանիզմները:
Հումանիտար առարկաների չափորոշիչներում (մնացածի մասին չեմ կարող դատել) նկատվում է մի կողմից ցանկություն՝ համապատասխանեցնել առարկաները 2018 թվականի «հեղափոխական» պահանջներին, մյուս կողմից՝ նույնիսկ այդ պահանջների սահմաններում կատարած, մեղմ ասած, ոչ այնքան բարեխիղճ աշխատանքը: Դասագրքերի թերությունների մասին ամեն օր է խոսվում՝ չկրկնենք: Արձանագրենք միայն, որ այդ թերությունները ոչ թե մասնավոր են, այլ հայեցակարգային:
Բայց եկեք մի պահ դա էլ մի կողմ դնենք: Արդեն երկրորդ տարին է, որ մի շարք դասագրքեր (այս տարի՝ 13 դասագիրք) աշակերտները չեն ունենալու՝ պետության անհստակ աշխատանքի պատճառով դրանց տպագրությունն ուշանում է: Որքան գիտեմ, նման բան չկար նույնիսկ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ:
Եթե ոմանց թվում է, որ աշակերտներն ու նրանց ծնողները նման վերաբերմունքը չեն նկատում, ապա նրանք սխալվում են:
Արամ Աբրահամյան
Իմ տպավորությունները սովետական դպրոցի փառաբանված սիստեմից։ Զանգ, ուսուցիչը ներս էր մտնում ,43 հոգանոց դասարանը ոտքի էր կանգնում, “նստեք” հրահանգից հետո բոլորս նստում էինք և սկսում պայուսակներում փնտրել տվյալ առարկայի դասագիրքը։ Դասագիրքը հիմնականում մի քանի տարի օգտագործված էր ,այնպես որ ծանոթանում էինք նախորդ աշակերտի երևակայությանը և նկարչական հմտություններին։ Շատ հաճախ դրանք շաբլոն դրսևորումներ էին,բեղ-մորուս էին ավելացնում որևէ հայտնի մարդու նկարին կամ սիգարետ դնում նրա բերանը,բայց լինում էին նաև հետաքրքիր դրվագներ։ Ինչևէ, դասագրքերը փնտրելուց, շատերը հայտնաբերում էին,որ մոռացել էին այն տանը և եթե կողքի աշակերտը նույնպես այն չուներ, նրանք երկուսով սկսում էին դասագիրք խնդրել սեղաններից,որտեղ այն մեկից ավել էր։ Իհարկե,աղմուկ էր բարձրանում,և ուսուցիչը միանգամից կանխում էր զարգացումը։ -Արմեն,ինչ է եղել? ուր է դասագիրքդ?։ – Մոռացել եմ տանը։ – Գլուխդ տանը մոռանայիր։ “Գլուխդ տանը մոռանայիր” արտահայտությունը այնքան ծեծված էր,որ ոչ մի էմոցիա չէր առաջացնում,դա միայն նշանակում էր,որ տվյալ աշակերտի խնդիրը այլևս չպիտի իրեն տանջի և հարցը փակված է,ուսուցիչը կամ իր գիրքն էր տրամադրում նրան, կամ երկու դասագիրք ունեցող սեղանից մեկը տալիս, կշտամբելով նաև սեղանակցին, դասագիրք չունենալու համար” իսկ դու Վահան ինչու չես բերել?” բայց դա ավելի շատ հռետորական հարց էր և Վահանից պահանջվում էր միայն, տանը չմոռացած գլուխը ,մի փոքր հավաքել ուսերի մեջ։ Բայց մնացածը դեռ չէին լուծել իրենց խնդիրը և աղերսող հայացքով նայում էին աղջիկների սեղանին,հույս ունենալով, որ ուսուցչի օրինակը կմղի նրանց կիսվել դասագրքով։Սակայն դա ավարտվում էր գրենական պիտույքների փոխհրաձգությունով ։Հետաքրքիր պարադոքս էր, դասագիրք չունենալը ավելի մեծ մեղք էր, քան դասի ժամանակ միջանձնյա հարաբերություններ պարզելը:Դա պայմանավորված էր նրանով, որ ուղղված չէր ուսուցչի, դպրոցի, կամ սովետական համակարգի դեմ, և ենթագիտակցաբար մենք օգտվում էինք այդ հանգամանքից մի փոքր բեռնաթափելով լարվածությունը։ Սրան հետևում էր ստանդարտ պրոցեդուրա’ ուսուցիչը ցուցափայտով հարվածում էր սեղանին,ձայնը բարձրացնում,բոլորը սկսում էին հանդարտվել և սպասել մինչև ուսուցիչը կսկսի լսել ճանճի տզզոցը։ Մեկ -երկու րոպե տևում էր մինչև քար լռություն էր տիրում,և քանի որ դասարանում ճանճ չկար, Աղասին սկսում էր ճանճի տզզոց հանել;ծիծաղ,նորից ցուցափայտը սեղանին, Աղասին հրավիրվում էր ոտքի,տեղեկանում էր,որ մյուս անգամ ծնողի հետ կգա, կամ կհայտնվի տնօրենի մոտ և սկսվում էր ներկա բացակա կոչվող պրոցեսը,որը և, 43 հոգանոց դասարանի պարագայում, տևում էր 3- 4 րոպե,իսկ առջևում ամենասարսափելին էր…։
Շարունակություն…
“Իսկ հիմա դասը կպատասխանիիիի,կգա գրատախտակի մոոոոտ”,-ավելացնում էր լարվածությունը ուսուցիչը, “Բարսեղյան Արթուրը:” Ավետիսյաններն ու Աբրահամյանները խորը շունչ էին քաշում, քանի որ երաշխավորված իրենց այսօր գրատախտակի մոտ չէին կանչելու,իսկ մնացածը դեռ վտանգի տակ էին, մանավանդ ես, ում ազգանունը սկսվում էր այբուբենի վերջին տառերից մեկով և մինչև դասավերջ դեռ պահպանվում էր ինձ կանչելու վտանգը։ -Արթուր,արի գրատախտակի մոտ ,արագացնրու, տղա,”ասում էր ուսուցիչը”: Արթուրը դանդաղաշարժ չէր,բայց իր երկչոտ շարժումներից պարզ էր,որ նա գնում է ոչ թե դաս պատասխանելու այլ ստանալու իր բաժին ամոթանքն ու ծաղրանքը:
Ահա, Արթուրը կանգնած է գրատախտակի մոտ,42 զույգ կարեկցող աչքեր նայում են նրա շփոթված տեսքին և սպասում նրա դատավճռին։ Մինչև 10 վայրկյան Արթուրը գիտեր,որ կարող է լռել,իբր մտքերն է հավաքում, որ լավ պատասխանի,բայց հետո ինչ -որ բան պետք է անել և, ոչինչ չհորինելով, իջեցնում էր գլուխը,հասկացնելով ,մինչև այդ էլ պարզ,որ նա բացարձակ ոչինչ չգիտի։
Ուսուցիչ -Արթուր չես սովորել?
Արթուր ( քթի տակ) – Սովորել եմ։
Ուսուցիչ- Դե որ սովորել ես, պատմի։ Արթուրը հասկանում էր,որ հեշտ չի պրծնելու և 15-20 վայրկյան պիտի մեղավորություն և զղջում արտահայտի մարմնով և միմիկայով։ Նա ներքևի շուրթն առաջ էր բերում և ավելի իջեցնում գլուխը։ Հիմա ուսուցիչը ուղղակի պարտավոր էր հասկանալ,որ նա պատրաստ չէ,բայց որոշում էր շարունակել Արթուրի տառապանքները։
-Այսքան մարդ քեզ է սպասում։ ” Խիստ ասում էր ուսուցիչը։
Ի վերջո Արթուրին նշանակում էր 2 և պահանջում օրագիրը։ Նույն ճակատագրին էին արժանանում նաև մնացած պատասխանողները’ 5 կամ 6 հոգի: Հնչում էր զանգը,բոլորն ուրախացած վեր էին թռչում,ուսուցիչը անհույս փորձ էր անում կառավարել մեզ զանգից հետո,ասելով զանգն ուսուցչի համար է,բայց այդ աբսուրդ միտքը, զանգի և մեր աղմուկի հետ միասին գնում- կորչում էր և ուսուցչին միայն մնում էր բղավել ,որ մյուս դասին պետք է պատրաստենք 9 րդ և 10 րդ պարագրաֆները։
Ինչու եմ այսքան մանրամասն նկարագրում մեր դասաժամը?
Որպեսզի պարզ դառնա թե ինչ գիտելիք այն մեզ տվեց։ Ոչինչ։ Նույնիսկ ընթերցողը չհասկացավ թե որ առարկան էր դասավանդվում։
Ելնում եմ այն ենթադրությունից, որ ցանկանում ենք ճիշտը պարզ ջրի երես բերել: Ծախսում եմ ժամանակ օգտակար լինելու միտումով: Եվ միայն:
Ա. Դիտենք ‘կատարած, մեղմ ասած, ոչ այնքան բարեխիղճ աշխատանքը:” պատկանում է ‘դե միքիչ թերացանք, ով չի’, ‘դե ուզում ենք հավատալ, չնայած մի քիչ խաբում են’, ‘խղճով գողանալ կարելի է’ կյանքի դիրքորոշման տեսակին: Գերմանացին, հրեան, ճապոնացին (հայերի նախընտրած համեմատվելու եռյակը) այսպես չի ձևակերպում: Նրանք ասում են. ‘Անբարեխիղճ աշխատանք, որին հետևեց համատասխան տուգանք:’ Այս դեպքում ‘Արձանագրենք միայն, որ այդ թերությունները ոչ թե մասնավոր են, այլ հայեցակարգային:’ դեպքերը կլինեին մասնավոր ու չէին վերածվի հայեցակարգայինի:
Բ. Դիտենք ‘Արդեն երկրորդ տարին է, որ մի շարք դասագրքեր (այս տարի՝ 13 դասագիրք) աշակերտները չեն ունենալու՝ պետության անհստակ աշխատանքի պատճառով դրանց տպագրությունն ուշանում է:’ Արդեն 2րդ տարին անհանդուրժելի է, գերմանացու, հրեայի, ճապոնացու համար սա անհասկանալի նախադասություն է: Ինչո՞ւ նախարարը չի առնվազն տուգանվել հենց առաջին դեպքից հետո:
Գ.Դիտենք. ‘Եթե ոմանց թվում է, որ աշակերտներն ու նրանց ծնողները նման վերաբերմունքը չեն նկատում, ապա նրանք սխալվում են:’ Ոմանց-ներ կա՞ն ընդհանրապես: Բոլորը նկատում են (առանց ‘թվում’-ի), որովհետև պստիկ փուշ չէ, մեծ գերան է: Բոլորը, սակայն ապրում են վերոհիշյալ դիրքորոշման տեսականուն համահունչ. ‘Դե մեկ ա մի 3 կդնեն’, ‘Դե ամենուրեք նույն վիճակն ա’, և այլն:
Դ. Ենթադրենք կան ‘ոմանք’ և այո, ‘ապա նրանք սխալվում են:’ Կա՞ն լծակներ որոնցով այդ սխալները անմիջապես, այս տարի կուղղվեն: Սխալները պետք է ուղղել, ոչ թե խոսել նրանց մասին հարմարվելու նպատակով, հարմարվել իջեցնելով նշաձողերը: Գերմանացին, հրեան, ճապոնացին այդ լծակները հորինել ու օգտագործել են դարեր առաջ: Հայերը չպարտադրված հարմարվելով են ապրում: Եթե մեկը ձայն է բարձրացնում, բոլորով (միասնակ ճակատ կազմած) պիտակներ են կպցնում` ‘սպիտակ ագռավ’,’ինչ ա քո երեխան մյուսներից ինչով ա տարբերվում’… Ես անցել եմ այս ամենի միջով, քաջատեղյակ եմ:
Ե. Ավարտ. Այնքան ժամանակ ինչքան հասարակությունը որակը համարի արտասահմանյան ատրիբուտ, ամեն տարի արձանագրելու եք այն ինչ հիմա 2րդ տարին եք արձանագրում: Համատարած բարադիյություն է, փինաչիություն, անպատասխանատվություն… Որակի գերծարավը, պահանջը կփրկի երկիրը և դպրոցը:
1958ին, Աւանդական Սփիւռքի մտաւորական – ի միջի այլոց՝ «Նայիրի» թերթի հիմնադիր եւ խմբագիր – ՝ Անդրանիկ Ծառուկեանը (*Մանկութիւն Չունեցող Մարդիկ* գիրքին հեղինակը), այցելեց Երեւանը:
Վերադարձին Լիբանան, իր թերթին մէջ հրատարակեց այդ այցելութեան վերաբերող իր վկայութիւնները, ապրումներն ու մտորումները – որոնք յետոյ հրատարակուեցան՝ «Հին Երազներ, Նոր Ճամբաներ» վերնագրով իր գիրքին մէջ:
Անդրանիկ Ծառուկեանը դաշնակցական էր: Եւ նախապէս յօրինած էր՝ «Թուղթ առ Երեւան» երկարաշունչ, հոյակապ բանաստեղծութիւնը՝ Խորհրդային Հայաստանի բոլշեւիկ վարչակարգին ծառայող գրիչ-շարժողի մը դաշնակատեաց յերիւրանքներին որպէս պատասխան:
Վերոնշեալ, իր յուշագրական գիրքին մէջ, ահա իր վկայութիւնն ու կարծիքը, վերլուծումը, 1958ին, Խորհրդային Հայաստանի դպրոցի մասին՝
https://haytougchamlian.home.blog/wp-content/uploads/2024/09/d4bed5a1d5bcd5b8d682d5afd5a5d5a1d5b6-d580d5abd5b6-d4b5d680d5a1d5a6d5b6d5a5d680-d5a4d5bad680d5b8d681d5ab-d5a4d680d5b8d682d5a1d5a3d5a8.png
Մ. Հայդուկ Շամլեան
1958 թ ին միգուցե նման կարգին պետություն է եղել’կարագ,պանիր,միս, ձու…
86 ին այդ ամենը փոխարինվեց կորժիկով և մի բաժակ կակաոյով ։ Կորժիկի համի մասին ոչինչ չեմ կարող ասել,որովհետև պինդ էր,կծել չէր լինում,իսկ կակաոյի մեջ ինչ- որ փոքր գնդեր էին, երևի լավ չէր լուծվում, սրտխառնոց էր առաջացնում։
Մի խոսքով, ճաշի ժամին իջնում էինք բուֆետ, 15 րոպե նայում Կորժիկին (կակաոյին ընդհանրապես չէինք նայում) ու բարձրանում դասասենյակ։
Եթէ կարենայիք ուժեղ մնալ, դիմանալ, եւ ճիշդ ընթացքով առաջ գնալ, ապա այդ կորժիկին համը պիտի յիշէիք որպէս Ազատութեան համը:
Դեհ, հիմա շա՜տ ճոխ ու համեղ ուտելիքներ եւ խմելիքներ ունիք… անուշ լինի…
86 թ։ դեռ սովետ էր,այդ կորժիկից ազատության համ չէր գալիս,ոչ էլ Արցախի համն էր գալիս։ Պատին’ Լենինի նկարն էր,իսկ կրծքներիս հոկտեմբերիկի նշամը։
Շատ ճոխ ուտելիքներ չունենք,ես ընդհանրապես ուտելիքին լուրջ չեմ վերաբերվում,այդ թեման Դուք բացեցիք։
Ընկեր Հայդուկ (իտալերեն “պարտիզան”) կմոռնա, օր անկախութեան ատեն ՀՅԴ կղեկավարեր կրթութեան բնագավառը։ Ու չորով ծախում էին ամեն ինչ, դպրոցի դիրեկտորի պաշտոնից սկսած, կրթական ծրագրերը “եվրոպականացնելով” վերջացրած։ Կուսակցության պատմությունը Հայոց պատպմության տեղ դասավանդելն էլ վրադիր։ Ի դեպ, էդ ժամանակներում բավականին կարևոր պաշտոնակատար պարոն խմբագրի բացատրությունը, թե ինչու ՀՀՇ-ն լքեց կրթությունը շատ հետաքրքիր կլիներ կարդալ։ Որպես հիշողություն, ամեն դպրոց ուներ մեկ-երկու Ուսուցիչ, որոնց ակնածում էին բոլորը, երես առած լակոտից մինչև թաղի գողական ու ցեխավիկ կամ կոմկուսի հրահանգիչ։ Ու էդ մեկ հոգին բավական էր, որ երեխաները ցինիկ չմեծանային։ Էսօր էդ մարդիկ կան, ուղղակի թերթերում էլ նրանց չեն մեծարում (ամբիոնները մի կողմ թողնենք)։ Տականքների մասին գրելը ավելի լայն լսարան է հավաքում։