Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։
Այցի ընթացքում ICAO-ի փորձագետները մեկ շաբաթ գտնվեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում՝ մանրակրկիտ ուսումնասիրելով կոմիտեի գործունեությունը և վերջին շրջանում ձեռնարկված բարեփոխումները: Հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքում ICAO-ի ներկայացուցիչները բարձր գնահատեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կատարած աշխատանքը և մշակված կանոնակարգերը:
Հատկապես ուշադրության արժանացան վերջին շրջանում իրականացված փոփոխությունները, որոնք, ըստ ICAO-ի փորձագետների, լիովին համապատասխանում են միջազգային ավիացիոն չափանիշներին: Սա վկայում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունավետության մասին:
Այս դրական գնահատականը կարևոր ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության ավիացիոն ոլորտի համար և նպաստում է երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը քաղաքացիական ավիացիայի բնագավառում:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե