Լրահոս
Օրվա լրահոսը

Fastex-ն աջակցում է WCIT 2024/DigiTec-ին․ ստորագրվել է հուշագիր

Օգոստոս 30,2024 18:20

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում անցկացվելիք WCIT Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում Fastex-ի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է հուշագիր։

Ձեռք բերված համագործակցության շրջանակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միության կողմից կազմակերպվելու է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2024/DigiTec -ը, որի շրջանակներում անցկացվելու է նաև «Դիջիթեք 2024» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը «Մերիդիան» էքսպոկենտրոնում։

Հուշագրի կնքման արարողությանը մասնակցել են «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը, WCIT2024/DigiTec կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ինչպես նաև Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը։

«Սա շատ կարևոր միջոցառում է Հայաստանի համար։ Որպես փոքր երկիր, այն պետք է աշխարհին ցույց տա, որ կարող է դառնալ նորարությունների կենտրոն։ Ֆասթեքսը՝ որպես ոլորտի առաջատար, ուրախ է իր աջակցությունն ունենալ այս միջոցառման կայացմանը», – իր խոսքում նշել է Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը։

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանն իր խոսքում նշել է․ «Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը կայացավ, և մենք համատեղ ուժերով կկարողանանք Հայաստանը ներկայացնել որպես տարածաշրջանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոն։ Շնորհակալ եմ համագործակցության համար, այն իրապես շատ կարևոր է WCIT 2024/DigiTec-ի պատշաճ կայացման համար։ Ֆասթեքսը որպես գործընկեր բավական լուրջ ներդրում է ունենում միջոցառումների իրականացման գործում, ինչը էապես կնպաստի բարձրակարգ միջոցառման անցկացմանը Հայաստանում»։

Համագործակցության նպատակն է Հայաստանի Հանրապետության կողմից բարձր տեխնոլոգիաների ոլորտի բիզնեսի զարգացմանը տալ ռազմավարական կարևորություն։ Կոնգրեսի շնորհիվ իրականացվելու են բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումներ՝ նպատակ ունենալով Հայաստանում ձևավորել մրցունակ և հարմարավետ բիզնես միջավայր։ Ֆասթեքսն իր շարունակական աջակցությունը կունենա տեխնոլոգիական ոլորտի նմանօրինակ միջոցառումներին՝ զուգահեռաբար ներկայացնելով իր նորարարական պրոդուկտներն ու ծառայությունները։

 

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

WCIT-ի մասին

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը։ WCIT 2024 կոնգրեսը տեղի կունենա նորարարության և տեխնոլոգիաների վերաբերյալ տարածաշրջանում ամենախոշոր միջոցառման՝ ԴիջիԹեք Հայաստանի շրջանակում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031