Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակի իջեցման վերջին 15 տարիների ամենափոքր արժեքը դիտվել է 2024 թվականին
📍Սևանա լճի մակարդակը ունի լավ արտահայտված ներտարեկան ընթացք՝ փետրվարի 3-րդ տասնօրյակից մինչև հուլիսի առաջին տասնօրյակ լճի մակարդակը բարձրանում է, այնուհետև գոլորշիացման մեծացմանը զուգընթաց սկսում է իջնել:
Լճի մակարդակի ամենից մեծ իջեցում տեղի է ունենում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
📍2010-2023թթ. ժամանակահատվածում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում միջինը լճի մակարդակը իջել է 18սմ-ով,
Կարդացեք նաև
📍2024թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում՝ իջել է 5սմ-ով:
Տվյալները՝ ՇՄՆ «Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն