🔸 Արեգակի ներսում կարող է տեղավորվել մեկ միլիոն Երկիր:
🔸 Արեգակն իր էվոլյուցիայի վերջում, ի վերջո, կկործանի Երկիրը:
🔸 Մի օր Արեգակը կվերածվի Երկրի չափերի:
🔸 Արեգակը պարունակում է Արեգակնային համակարգի զանգվածի 99.86%-ը, այսինքն` մոլորակները, դրանց արբանյակները, աստղակերպերը, գիսավորները և միջմոլորակային փոշին կազմում են այդ զանգվածի 1/700 մասը միայն:
🔸 Արեգակի և Երկրի միջև ընկած հեռավորությունը փոփոխվում է տարվա ընթացքում, ընդ որում՝ Երկիրն Արեգակին ամենամոտն է ձմռանը, իսկ ամենահեռուն՝ ամռանը:
🔸 4.5 միլիարդ տարեկան Արեգակը համարվում է միջին տարիքի աստղ:
🔸 Արեգակի կենտրոնում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 15 միլիոն աստիճանի:
🔸 Արեգակն առաջացնում է արեգակնային քամի, որը հասնում է Երկիր և էապես ազդում է մեր մոլորակի վրա:
🔸 Ութ րոպե է տևում, որպեսզի լույսն Արեգակից հասնի Երկիր:
🔸 «Արեգակ» բառը հազարամյակներ առաջ ունեցել է Աստված, կյանք, լույս, տղամարդկային ուժ, պտղաբերություն և աչք խորհրդանիշերը:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ