Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանին դատարանը հեռացրել է վարույթից, իր հեռացնելուց հետո չի ծանուցել տեղի ունեցող նիստերի մասին. փաստաբան

Օգոստոս 30,2024 16:34

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի գործով այսօր շարունակվում էր դատական նիստը, պաշտպանական թիմը շարունակելու էր ներկայացնել պաշտպանական ճառը:

Հրայր Թովմասյանը չէր ներկայացել դատական նիստին:

«Դատարանը մեկ որոշում է ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ որոշում է ոչ ֆորմալիզմի դաշտ մտնել: Մեկ որոշում է քրեական դատավարության օրենսգրքի նորմերից այլ նորմերով առաջնորդվել, մեկ որոշում է հարմար նորմեր օգտագործել… ի՞նչ է տեղի ունեցել. Հրայր Թովմասյանին դատարանը հեռացրել է վարույթից, իր հեռացնելուց հետո չի ծանուցել տեղի ունեցող նիստերի մասին»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Նա նկատեց, որ պաշտպանն իր պաշտպանյալի ներկայությունն ապահովելու գործառույթ իրականացնելու հնարավորություն ու պարտավորություն չունի. «Եթե աշխատանքային կարգով է հարցերը լուծվում, ուրեմն աշխատանքային կարգով պետք է արվի, եթե ֆորմալ կարգով է հարցերը լուծվում, ուրեմն ֆորմալ կարգով է հարցերը լուծվում: Պարոն Թովմասյանը ծանուցված չէ, կդժվարանամ ասել՝ տեղեկացված է, թե ոչ, բայց ենթադրում եմ՝ նույնիսկ տեղեկացված էլ չէ: Ես եկել էի դատական նիստին շարունակելու պաշտպանական իմ ճառը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031