Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը գերատեսչության շենքում ընդունել է Ղարաբաղյան հակամարտությունում զոհված ադրբեջանցիների ընտանիքների անդամներին:
Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը:
Հանդիպման ընթացքում Գյուլերը ցավակցություն է հայտնել ընտանիքի անդամներին, իսկ վերջին՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը որակել որպես ամենալավ պատասխանը, որն ուղղված էր իբրև Ղարաբաղի խնդիրը փակուղի տանողներին:
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բանակը լայնածավալ հարձակման էր անցել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հետ ունեցած սահմանի ողջ երկայնքով: Նրանց բացեիբաց աջակցություն էր տրամադրում թուրքական կողմը՝ սանձազերծած կռվին ներգրավելով թե՛ օտարերկրյա վարձկաններին, և թե՛ սեփական երկրի զինվորականներին:
Կարդացեք նաև
Հետագայում «44-օրյա պատերազմ» անվանումը ստացած Ղարաբաղյան 3-րդ պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ: