Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անապահովության գնահատման նոր համակարգը հիմնված է լինելու համաչափ սոցիալական ծառայություններ տրամադրելու սկզբունքի վրա

Օգոստոս 30,2024 15:56

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 30-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում նախորդ օրը հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկված եւ դրական եզրակացություն ստացած «Սոցիալական աջակցության մասին» ու հարակից օրենքներում, «Պետական նպաստների մասին» ու կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթների դրույթների մանրամասն քննարկումն էր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը պատգամավորներին է ներկայացրել քաղաքացիների անապահովությունը գնահատող նոր համակարգի մանրամասները: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում աղքատության վերաբերյալ ցուցանիշները, անդրադարձել առաջարկվող համակարգի ներդրումից հետո ակնկալվող փոփոխություններին:

Մասնավորապես, նպաստների գործող համակարգի փոխարեն նախատեսվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի նպատակն է համակարգն ավելի հասցեական, թիրախային եւ արդյունավետ դարձնելը: Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում ավելի շատ զարգացնել ծառայությունների դաշտը, քան պարզապես դրամական միջոցների նպաստներով սահմանափակել սոցիալական աջակցությունը:

Համակարգը հիմնված է լինելու կարիքի իրական գնահատման եւ համաչափ սոցիալական ծառայություններ տրամադրելու սկզբունքի վրա, որը խրախուսելու է անձի սոցիալ-տնտեսական ակտիվությունը:

Քննարկման ընթացքում ընդգծվել է գործող համակարգն արդիականացնելու անհրաժեշտությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031