Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը:
Հրայր Թովմասյանը չէր ներկայացել նիստին. նրա պաշտպան Արամ Օրբելյանն ասաց՝ եթե Թովմասյանը ծանուցված լիներ, անպայման կներկայանար: Ըստ նրա՝ կամ ծանուցված չէ, կամ բոլորիցս հեռու՝ ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել:
Թովմասյանի պաշտպանները նաեւ դիրքորոշում հայտնեցին, որ դատարան ներկայանալու որեւէ հարկադրանքի միջոցի կիրառումը նրա նկատմամբ հիմնավորված չէ:
Կարդացեք նաև
Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացվեց:
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ