Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» արգելոց-թանգարանի հնձանների վերականգնման աշխատանքներում արձանագրվել են շեղումներ

Օգոստոս 30,2024 14:16

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են  պետական բյուջեով նորոգվող և վերականգնվող մի շարք հուշարձաններ:

Մասնագետները, մասնավորապես, տեղում քննարկել են ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի, Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցու, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) եկեղեցու, Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև մշտադիտարկել են Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող Թուրքմենական դամբարանը:

Արգավանդ գյուղում գտնվող Թուրքմենական դամբարանը

Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում  գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոցում (պետ. ցուցիչ՝ 2.4.1, հանրապետական նշանակության) մասնագետները ծանոթացել են միջնադարյան կառույցների մնացորդների ու պատերի ամրակայման և նորոգման աշխատանքներին, անդրադարձել հետագա քայլերին՝ պատի շարվածքների լրացվող քարերի չափ-ձև, շաղախի գույն և որոշակի հատվածներում նախատեսված ծածկերի իրականացում:

Հաջորդիվ աշխատանքային խումբն այցելել է Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար, պետ. ցուցիչ՝ 2.110.6, հանրապետական նշանակության) եկեղեցի։ Մասնագետները հեղինակային հսկողության, որակի տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծանոթացել են իրականացված աշխատանքների և նախորդ այցի ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման  արդյունքներին, տեղում քննարկել տանիքածածկույթի իրականացման հնարավոր տարբերակները։ Արձանագրվել է հուշարձանի տարածքից էլեկտրական սյան հեռացման փաստը։

Այնուհետև Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցում (7-րդ դար, պետ. ցուցիչ՝ 3.11.3, հանրապետական նշանակության) քննարկվել է եկեղեցու կոնստրուկտորական մասի նախագծի լրամշակման անհրաժեշտության հարցը և որոշվել է այն քննարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում։ Անդրադարձ է կատարվել նաև կրողունակությունը կորցրած քարերի փոխարինման հնարավորությանը։

Այց է իրականացվել նաև Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան. հնձանների նորոգման և վերականգնման աշխատանքներում արձանագրվել են շեղումներ։ Մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները, և տրվել են համապատասխան հանձնարարականներ շտկումների վերաբերյալ: Որոշվել է փոխել հնձաններում իրականացված սալերը՝ համապատասխանեցնելով պահպանված հնձանի կերպարին, քննարկվել են շինհրապարակի կահավորման, բարեկարգման և այլ հարցեր։

Նախարարության աշխատակիցները մշտադիտարկել են նաև  Արգավանդ գյուղում գտնվող ՀՀ տարածքում հաշվառված Թուրքմենական դամբարանը (պետ. ցուցիչ՝ 3.18.1, հանրապետական նշանակության)։ Հուշարձանը կառուցվել է հայ վարպետների ձեռքով՝ սինթեզելով միջնադարյան հայ և մահմեդական ճարտարապետական տարրերը։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թ: Հուշարձանը մասնակի նորոգվել է 2001 և 2015 թվականներին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031