Հայկ Թութունջյանը նշանակվել է ԵՏՀ էներգետիկայի դեպարտամենտի փոխտնօրեն. հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Թութունջյանը կարիերան սկսել է որպես ՀՀ վարչապետի օգնական (2011-2014թթ.):
Հայկ Արմենի Թութունջյանը ծնվել է 1983 թվականին Երևանում։
2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը (քաղաքագիտություն):
Կարդացեք նաև
2008 թվականին ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրան։
2014թ.՝ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ): Ունի բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2011-2014 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
2014-2017 թվականներին եղել է Հայկական զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավարը։
2017 թվականից մինչև 2021 թվականը զբաղեցրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպչական աջակցության բաժնի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը։
2021 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը եղել է ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության փոխտնօրեն։
2024 թվականի օգոստոսի 30-ից նշանակվել է ԵՏՀ էներգետիկայի դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնում։