Լրահոս
Օրվա լրահոսը

Բուլղարիայի սահմանապահները հայ զբոսաշրջիկներին ստիպել են օրերով սպասել օդանավակայանում` մինչև հաջորդ չվերթը. Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել Արարատ Միրզոյանին

Օգոստոս 30,2024 13:44

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր գրություն եմ ուղարկել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին` Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված խտրական վերաբերմունքի վերաբերյալ:

Մարդկանց օրերով բանտարկել են ճաղավանդակներով սենյակում՝ երբեմն հնարավորություն չտալով անգամ սնունդ գնել:

Ինձ ահազանգած քաղաքացիները պատմել են, որ Բուլղարիայի սահմանապահները հայ զբոսաշրջիկներին ստիպել են ժամերով, ապա օրերով, սպասել օդանավակայանում` մինչև հաջորդ Սոֆիա-Երևան չվերթը: Ահազանգեր կան, որ ծաղրել են նրանց, կոպիտ վերաբերմունք ցուցաբերել, անգամ սնունդ գնելն են խոչընդոտել (բռնության ահազանգեր ևս կան), իսկ որոշներին` ընդհանրապես արգելել են մուտք գործել երկիր։

Հատուկ ընդգծում եմ, որ Սոֆիայում խտրական վերաբերմունքի արժանացած ՀՀ քաղաքացիները ունեցել են շենգենյան վիզա՝ տրված հենց  ՀՀ-ում գտնվող  Բուլղարիայի դեսպանատան կողմից: Այսինքն, քաղաքացիների մուտքը Սոֆիա եղել է օրինական, սակայն նրանց արգելել են այդ երկիր մուտք գործել:

Պահանջել եմ նախարարից տալ հետևյալ պարզաբանումները.

Ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և վերականգնելու համար:

Ի՞նչ պարզաբանում է տվել պաշտոնական Սոֆիան` կատարվածի առնչությամբ:

Արդյո՞ք ՀՀ քաղաքացիների հետ հակաօրինական վարքագծով աչքի ընկած սահմանապահներին պատժելու հարց դրել է ՀՀ ԱԳՆ-ն և ի՞նչ պատասխան է ստացել:

Պարզաբանումները ևս կհանրայնացնեմ:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031