Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ԵՄ-ի համար խայտառակություն կլինի, եթե  տեղի տա Ադրբեջանի ճնշումերին․ Գասպար Կարապետյան

Օգոստոս 30,2024 13:20

COP 29-ին ընդառաջ Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ պատգամավորների մուտքը երկիր՝ հայտարարելով, որ արգելքը կհանվի միայն այն դեպքում, երբ վերականգնվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր պատվիրակության մանդատը։

ԵԽԽՎ-ն այս տարվա հունվարին որոշել էր չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը, քանի որ երկիրը «չէր կատարել հիմնական պարտավորությունները»։ Լուրջ մտահոգություններն էին համարվել «ազատ և արդար ընտրություններ անցկացնելու Ադրբեջանի կարողությունը, իշխանությունների տարանջատումը, օրենսդիր մարմնի թուլությունը գործադրի նկատմամբ, դատական ​​իշխանության անկախությունը և մարդու իրավունքների հարգումը»։ Համապատասխան բանաձևն ընդունվել էր 76 կողմ, 10 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ։

ԵԽԽՎ-ն նաև անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, նշելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը «արհամարհեց շատ լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները», որոնք առաջացել էին Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի խափանումից: Բանաձևը նաև դատապարտում էր 2023թ. ռազմական գործողությունները, «որոնք հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության տեղահանությանը Հայաստան և էթնիկ զտումների»:

Մեկնաբանելով ադրբեջանական որոշումը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մասնավորապես նշել է․ «Պետք է մի պարզ հարց ուղղել բոլոր այն երկրների կառավարություններին, որոնց պատգամավորներին արգելվել է մուտք գործել Ադրբեջան՝ դուք դեռ ընտրություն կկատարե՞ք մասնակցել Բաքվում կայանալիք COP 29-ին՝ այդպիսով փաստորեն հիասթափեցնելով ձեր իսկ ժողովրդավարական ​​ճանապարհով ընտրված պատգամավորներին, որոնց մուտքը պարզապես արգելվել է իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարելու համար: ԵՄ-ի համար խայտառակություն կլինի, եթե տեղի տա Ադրբեջանի ճնշումերին։ Մեկ այլ հարց պետք է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, թե արդյո՞ք ՄԱԿ-ը թույլ է տալիս ավտորիտար ռեժիմին, ինչպիսին Ադրբեջանն է, թելադրել, թե ով կարող է մասնակցել ՄԱԿ-ի կարևոր համաժողովներից մեկին։ Բաքվի աճող ցինիզմը հետևանք է այն բանի, որ նավթային այս փոքր բռնապետությունը պատասխանատվության չի ենթարկվել իր հանցագործությունների համար և շարունակում է բացահայտ արհամարհանք դրսևորել ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ»։

 ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031