Ermenihaber. Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ Բերք Աջարն ազատվել է Դենիզլի նահանգի Բաբադաղ շրջանի ղեկավարի պաշտոնից:
Աջարն այդ պաշտոնին նշանակվել էր 2022-ի օգոստոսի 29-ին: Նա առաջինն էր, որ լինելով հայ համայնքի ներկայացուցիչ, նշանակվել էր վարչական շրջանի ղեկավար:
Նշվում է, որ Աջարը հեռացել է՝ նախարարության կենտրոնի պրակտիկային մասնակցելու համար: Նրա փոխարեն շրջանի նոր ղեկավար է նշանակվել Ֆահրուննիսա Շյուքրան Իլթերը: