Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ-ն օրակարգային է համարում նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները, որոնք վերաբերում են արցախցիների վերադարձի իրավունքին, ՀՀ-ի ու Արցախի միջև միջանցքի ապահովմանը․ Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 30,2024 12:36

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվան անընդհատ հղում է կատարում 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

Եվ որքան էլ ՀՀ իշխանությունը շրջանցում է թեման, ՌԴ-ից ԱԳՆ խոսնակի միջոցով պնդում են, որ եթե ՀՀ-ն հրաժարվեր այդ փաստաթղթից, ապա կա՛մ հետ կկանչեր իր դրած ստորագրությունը, կա՛մ գոնե դրա մասին հրապարակային հայտարարություն կաներ:

Հայաստանի կառավարչի մասով, մեծ առումով, ամեն ինչ պարզ է, բայց այստեղ կա նաև այլ հանգամանք, որը, թերևս քիչ է քննարկվում:

ՌԴ-ն գործող կամ ակտուալ համարելով եռակողմ հայտարարությունը, ըստ էության, օրակարգային է համարում նաև այդ փաստաթղթում տեղ գտած այնպիսի դրույթները, որոնք վերաբերվում են արցախցիների հետ վերադարձի իրավունքին, նրանց անվտանգության երաշխիքներին, ՀՀ-ի ու Արցախի միջև անվտանգ միջանցքի ապահովմանը և այլն:

Ավելին, ՌԴ-ից ակնարկում են, որ այս հարցերի բանակցմանը նվազագույնը դեմ չեն, սակայն ՀՀ-ից վերոնշյալ թեմայով արձագանք, դիրքորոշում կամ պարզ ասած` շարժ, չկա:

Կան իրավիճակներ, երբ փախուստ իրականությունից և պարզ ճշմարտությունից, պարզապես հնարավոր չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    հերթական անպատասխանատու սուտը տիգրան Աբրահամյանից, լավ ինչքան կարելի է։ Նշեք մի հայտարարություն որտեղ ձեր պաշտելի ռուսյո ԱԳՆ ագռավը նման բան ասած լինի արցախցիների հետ վերադարձի իրավունքի, նրանց անվտանգության երաշխիքների, ՀՀ-ի ու Արցախի միջև անվտանգ միջանցքի ապահովման վերաբերյալ, էթնիկ զտումից հետո:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031