Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցանկալի անձ» Ադրբեջանում. Վրեժ ԵԽԽՎ-ից, որի արձագանքին սպասում ենք. «Ազգ»

Օգոստոս 30,2024 11:35

«Բռնապետության իրական դեմքը» վերնագրյալ ծավալուն հոդվածում օգոստոսի 26-ի «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» ծանուցում է, թե դաշնային կառավարությանը վրդովեցրել է Բաքվի՝ եվրոպացի 76 քաղաքական գործչի մուտքի արտոնություն չտրամադրելը՝ Ադրբեջանում նոյեմբերի 11- 22-ը կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 գագաթնաժողովին ընդառաջ:

Պատճառն անշուշտ 2024-ի հունվարին ԵԽ-ի Ադրբեջանի դեմ կայացրած բանաձեւն է (որի համաձայն Ադրբեջանը առնվազն 1 տարով զրկվում է ձայնի իրավունքից), իսկ դրա գլխավոր շարժիչ ուժը Բունդեսթագի պատգամավոր, կրոնի եւ հավատի հարցերով դաշնային կառավարության հանձնակատար Ֆրանկ Շվաբեն է: Հոդվածագիր Էրքան Փեհլիվանը «Ֆրակֆուրտեր ռունդշաու» թերթում շարունակաբար արծարծում է Ադրբեջանի՝ մարդու իրավունքները ոտնահարելու, COP29 -ի անցկացումով «մեղքերը լվանալու» թեման, պարզաբանում նպատակը, ներկայացնում նաեւ հայկական համայնքային կառույցի՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի տեսակետը:

«Ադրբեջանը ցույց է տալիս բռնապետության իրական դեմքը. Ռեժիմին քննադատող արժանապատիվ պատգամավորներին արգելում են, իսկ պատրաստակամ պատգամավորներին պարգեւատրում են նվերներով», ասում է Շվաբեն՝ զգուշացնելով, որ երկիրը փորձում է ճնշում գործադրել: «Այս ծայրահեղ էսկալացիոն քայլով Ադրբեջանն իրեն դուրս է մղում եվրոպական պետությունների համայնքից: «Ադրբեջանին չի հաջողվի ճնշման ենթարկել ԵԽԽՎ-ին», համոզված պնդում է այդ կառույցում գերմանական պատվիրակության ղեկավար Շվաբեն:

Սոցիալ-դեմոկրատ (SPD) Շվաբեն ակնկալում է, որ Ադրբեջանի վերոհիշյալ քայլի դեմ արձագանք կլինի: «Ենթադրում եմ, որ Գերմանիան Եվրոխորհրդի եւ եվրոպական այլ պետությունների հետ դիվանագիտորեն կարձագանքի: Պատասխանը պետք է ոչ թե 76 առանձին պատգամավորներից սպասել, այլ՝ Եվրոխորհրդից, որ որպես ինստիտուտ հարվածի տակ է»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031