Շինարարության աճի տեմպը սկսել է դանդաղել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2024 թ. հուլիսին շինարարության աճը կազմել է 17.7%՝ հունիս ամսվա համեմատ դանդաղելով 0.3 տոկոսային կետով, իսկ հունվար-հուլիս ամիսների աճը կազմել է 16.1%՝ արագանալով 0.4 տոկոսային կետով:
Հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել, որ շինարարական բումը, որին հաջորդեց եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանների ձեռքբերումը, սառույցի պես կանգնել է տեղում եւ դադարում է առաջ գնալուց։ Տնտեսագետները նշում են՝ կարելի է սպասել նաեւ գնի անկման, որը աստիճանաբար կբերի ոլորտի ապակայունացման։
Բնակարանաշինության դեպքում զրո ամբողջ նվազումն էլ կարող է հանգեցնել ֆինանսական անկման կառուցապատողների համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։