Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Շահրամանյանի դեմ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ»

Օգոստոս 30,2024 10:10

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել, ըստ որի՝ նա, պարտավոր լինելով իր ծառայողական մեքենան հանձնել ՀՀ կառավարությանը, չի հանձնել, յուրացրել է։ Խոսքը գնում է հունիսի սկզբին Արցախի ներկայացուցչության բակից հատուկ ջոկատայինների միջոցով առգրավված «Տոյոտա Քեմրի» մեքենայի մասին, որն Արցախի կառավարությունը ձեռք էր բերել սեփական միջոցներով։ Արցախի ներկայացուցչության բակից, առանց դատարանի որոշման, հունիսի 7-ին մեքենան կապարակնքել էին, ապա օրեր անց հատուկ ջոկատայինների օգնությամբ առգրավել։ Քննչական կոմիտեից պարզաբանել էին, թե առգրավելու որոշումը կապված է տարեսկզբին հարուցված մի քրեական վարույթի հետ՝ «էական նշանակության հանգամանքներ պարզելու համար»: Խոսքը Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի մասին էր։ Փետրվարին նա ձերբակալվել էր թմրանյութ պահելու, իրացնելու կասկածանքով։ Բայց հետո Դանիելյանն ազատ արձակվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց, մինչդեռ վարույթը շարունակվում էր։

Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում երեկ ասաց․ «Մեքենան վերադարձնելու համար բողոք եմ գրում դատախազին։ Մինչ այդ, մեքենան առգրաված քննիչը հնարավորինս ձգձգում է փաստաթղթերի տրամադրումը, որ չկարողանամ բողոքը գրել, ի վերջո՝ բողոք եմ գրում դատախազին, վերջինս պատասխանում է, թե բողոքս հիմնավոր է, բայց ինքը չի կարող բավարարել, քանի որ քննիչից մեկ այլ քննիչ այս մեքենան առգրավել է։ Դիմում եմ երկրորդ քննիչին, որ հասկանամ, թե ինչ գործի շրջանակում է առգրավվել։ Փաստաթղթերը տրամադրում է, պարզվում է՝ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ըստ քրեական վարույթի՝ Արցախի Հանրապետության նախկին պաշտոնատար անձը, պարտավոր լինելով մեքենան հանձնել ՀՀ կառավարությանը, չի հանձնել, կատարել է յուրացում։ Այս հիմքով քրեական վարույթ է նշանակվում։ Քննիչին հարցնում եմ՝ ո՞ր օրենքով է պարտավոր Սամվել Շահրամանյանն Արցախի Հանրապետության թեկուզ մի մեքենա հանձնել ՀՀ կառավարությանը, բայց չի հանձնում, քննիչը չի կարողանում պատասխանել»։

Ավելին, մենք տեղեկացանք, որ դեռեւս ամիսներ առաջ Արցախի նախագահը 356 ավտոմեքենայի տվյալներ է հանձնել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով միասին քննել դրանց ճակատագիրը, բայց պատասխան այդպես էլ չի ստացել: Փաստորեն, թեման պահել են, որ քրեական գործ հարուցելու առիթ ունենան, ինչ-որ պահի աղմուկով առգրավեն մեքենաները:

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031