Բոլոր կոնֆլիկտների ժամանակ եւ դրանցից հետո շահագրգռված կողմերը բանակցություններ են վարում՝ արդյունավետ կամ ապարդյուն: 44-օրյա պատերազմի ընթացքում, օրինակ, Հայաստանն ու Ադրբեջանը պարբերական դիվանագիտական շփումների մեջ էին, եւ նույնիսկ երեք անգամ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ զինադադարի մասին փաստաթղթեր են ստորագրել, որոնք կյանքի չեն կոչվել:
Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու այդպես եղավ: Տվյալ դեպքում ուզում եմ շեշտել, որ պատերազմելն ու բանակցելը, որքան էլ պարադոքսալ թվա, իրար չեն հակասում: (Ի դեպ, բանակցություններ էին վարվում նաեւ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ. դրանց ես փոքր-ինչ ավելի մանրամասն եմ տեղյակ եւ դարձյալ կարող է զարմանալի թվալ, բայց իմ տպավորությամբ, 2-3 տարվա պետության դիվանագիտությունն ավելի հասուն էր, քան 30 տարվանը):
Այսօր ինտենսիվ քաղաքական շփումների մեջ են Գազայի եւ Իսրայելի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Եթե խոսենք ՌԴ-Ուկրաինա հակամարտության մասին, ապա բանակցություններն առայժմ արդյունք չեն տալիս, որովհետեւ կողմերի նվազագույն պահանջները փոխադարձաբար անընդունելի են:
Մասնավորապես, Պուտինի հիմնական պահանջը ոչ թե Ուկրաինայից է, այլ ԱՄՆ-ից, եւ այն, եթե պարզեցնենք, կարելի է ձեւակերպել այսպես. «Ընդունեք ինձ այնպես, ինչպես Չերչիլը եւ Ռուզվելտն ընդունում էին Ստալինին, այսինքն՝ եկեք գծենք իմ «ազդեցության գոտին», որտեղ ես կարող եմ անել’ ինչ ուզում եմ»: Այդ պահանջի մասնավոր դրսեւորումն է՝ «տվեք ինձ թուղթ, որտեղ գրված լինի, որ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա»: ԱՄՆ-ի պատասխանն է (դարձյալ՝ եթե դիվանագիտական լեզու չկիրառենք). «Դու եւ քո երկիրն այդքան քաշ չունեք, որ մենք ձեզ այդպես ընկալենք եւ այդպիսի թուղթ տանք»: Պարզ է, որ պատասխանը զայրացնում է Պուտինին, եւ նա շարունակում է արյունալի պատերազմը, որ «իրեն հարգեն»:
Կարդացեք նաև
Դառնալով մեր խնդրին: Ադրբեջանի հեռահար նպատակը մեր պետականությանը ոչնչացնելն է: Բայց կան նաեւ նվազագույն պահանջներ՝ սահմանադրության փոփոխություն, «միջանցք», «անկլավներ», վերադարձ «Արեւմտյան Ադրբեջան», սահմանային զիջումներ։ Դրան, ըստ տրամաբանության, պետք է հակադրվեն մեր նվազագույն պահանջները՝ արցախցիների վերադարձ անվտանգության եւ իրավունքների երաշխավորությամբ, գերիների ազատ արձակում:
Սակայն մեր կողմից պահանջներ բացարձակապես չեն ձեւակերպվում: Փոխարենը մենք բռնում ենք Լավրովի, Բլինքենի, Մակրոնի, Շարլ Միշելի թեւերից ու խեղճացած ձայնով հարցնում ենք՝ «եթե մենք Ադրբեջանի բոլոր պահանջները կատարենք, երաշխավորո՞ւմ եք, որ մեզ վրա չի հարձակվի»:
Դրա պատասխանը (նորից՝ ոչ դիվանագիտական լեզվով) կարող է լինել մեկը՝ «հարգելիներս, դրանք ձեր պրոբլեմներն են»: Սուբյեկտին օբյեկտի պրոբլեմը երբեք չի հետաքրքրում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Ստեփանյանն է՝ Ստեփանակերտի օդանավակայանում. 2023 թ. օգոստոս
Պարոն Աբրահամյան,ես տեսնում եմ,որ Դուք անընդհատ բարձրացնում եք այն հարցը,որ Ադրբեջանին միջանցք տրամադրելը կարող է քննարկման առարկա լինել։
Մոռացեք խնդրում եմ դրա մասին։
Մենք ոչ մեկին ոչ մի պարագայում,ոչ մի միջանցք չենք տալու և նույնիսկ չենք քննարկելու։
«Մենք»՝ ովքե՞ր: Դուք կառավարության անդա՞մ եք, հարգելի Հայ:
Ոչ, ես կառավարության անդամ չեմ։Ես Խուստուփի լանջին թևածող հոգի եմ։
🙂
Լ.Բ.Մ.Մ.-ի փեշից բռնելու ակնարկում, պատասխանը չի սկսվելու ‘հարգելիներս’-ով: Լավագույն դեպքում ոչ մի արձագանք: Հարգելու ոչինչ չենք ցուցադրել: Արդեն 6 տարի, անշեղորեն:
Խաղաղութիւնը արդէն լրիւ նիւթէ դուրս է:
Սակայն եթէ Փաշինյանը ուզում է որ զինադադարը շարունակուի, թրքական միջանցքը պիտի բացուի:
Այդ ուղղութեամբ բանակցութեան առարկայ է – թերեւս – միայն այն հարցը, որ՝ Ռուսաստանի պիտի «վերահսկէ՞» այդ միջանցքը, թէ ոչ: Իսկ այդ բանակցութիւնը, Թուրքիոյ եւ Ռուսաստանի միջեւ է միայն:
Մ. Հայդուկ Շամլեան
Պուտինի հիմնական պահանջը ոչ թե Ուկրաինայից է, այլ ԱՄՆ-ից, եւ այն, եթե պարզեցնենք, կարելի է ձեւակերպել այսպես. «Ընդունեք ինձ այնպես, ինչպես Չերչիլը եւ Ռուզվելտն ընդունում էին Ստալինին, այսինքն՝ եկեք գծենք իմ «ազդեցության գոտին», որտեղ ես կարող եմ անել’ ինչ ուզում եմ»: Այդ պահանջի մասնավոր դրսեւորումն է՝ «տվեք ինձ թուղթ, որտեղ գրված լինի, որ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա»: ԱՄՆ-ի պատասխանն է (դարձյալ՝ եթե դիվանագիտական լեզու չկիրառենք). «Դու եւ քո երկիրն այդքան քաշ չունեք, որ մենք ձեզ այդպես ընկալենք եւ այդպիսի թուղթ տանք»: Պարզ է, որ պատասխանը զայրացնում է Պուտինին, եւ նա շարունակում է արյունալի պատերազմը, որ «իրեն հարգեն»:
It’s a very good summary and shows each side’s real politic, purely competition motivated approach to the rivalry. Russia wants its zone of influence and the West doesn’t want to grant it, force will decide who wins!
Democracy, human rights, fair elections, humanity, the environment, free markets, traditional values, conservatism, liberalism, defending mother Russia, or defending the free world … are as irrelevant to this conflict as they were to any other after the collapse of the USSR (or to be philosophical, in overall human history).
Poutin’s problem is that he largely lost (his self-attributed) “entitlement” to the zones of influence that he claims, when he started to have his ass handed to him by the Ukrainian soldiers.
Yes, there will be a deal at the end. But he will never obtain what he thought he could, when he started his military aggression at issue.