«Legist Advocates Team–ի փաստաբան Ռուդիկ Դոլունցի միջնորդության բավարարմամբ դատարանը փոփոխել է 11-ի գործով մեր պաշտպանյալ արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանի խափանման միջոցը։ Վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները վերացնելով դատարանը թույլատրեց, որպեսզի Մանվել Պետրոսյանը մասնակցի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Բուլղարիայում։ Մանվելը շուտով կմեկնի Բուլղարիա և, համոզված եմ, կվերադառնա մեդալով», հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։