Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Կարեւորվել են բարեկամ երկրների կողմից հստակ եւ հասցեական գնահատականների հնչեցումը, ինչպես նաեւ հնարավոր խողովակներով եւ միջոցներով հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար քայլերի իրականացումը

Օգոստոս 29,2024 22:07

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար այսօր ընդունել եմ Ուրուգվայից ժամանած պատվիրակությանը։

Օգոստոսի 29-ին հանդիպելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի եւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիի հետ նախ շնորհակալություն եմ հայտնել Ուրուգվայի գործադիր եւ օրենսդիր մարմիններին՝ Հայաստանի համար շատ զգայուն հարցերում մշտապես օբյեկտիվ գնահատականի եւ վերաբերմունքի համար։

Բարձր է գնահատելով տասնամյակների պատմություն ունեցող հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունները եւ կարեւորել եմ Ուրուգվայում հայ համայնքի դերակատարությունը, որը, ըստ նրա, կարող է լրացուցիչ կամուրջ եւ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի եւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, հայկական արմատներով Պեդրո Խիսդոնյանին կարեւորել են հայ համայնքի դերակատարությունն Ուրուգվայի հասարակական-քաղաքական կյանքում, ընդգծել նրա միասնականությունը, դրական գնահատել երկու երկրներում դեսպանությունների բացումը:

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտմանը և Բաքվի բանտերում պահվող տասնյակ հայ ռազմագերիների խնդրին և Հայաստանի ինքնիշխան տարածքներում գտնվող ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցին։

Կարեւորվել են բարեկամ երկրների կողմից հստակ եւ հասցեական գնահատականների հնչեցումը, ինչպես նաեւ հնարավոր խողովակներով եւ միջոցներով հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար քայլերի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031