Չնայած Us Open-ի հենց առաջին շրջանում կրած անհաջողությանը, Կարեն Խաչանովը այդ հեղինակավոր մրցաշարի նոր ռեկորդ է գրանցել։ Նրա ու մեծբրիտանացի Դենիել Էվանսի միջեւ դիմակայությունը տեւել է 5 ժամ 36 րոպե, ինչը թենիսի ԱՄՆ բաց առաջնության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։
Նախկին «բարձրագույն նվաճումը» գրանցվել էր 1992 թվականին։ Ստեֆան Էդբերգը եւ Մայքլ Չանգը կորտում անցկացրել էին 5 ժամ 26 րոպե։
Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում WTA 500 մրցաշարում օգոստոսի 22-ին կայացած հանդիպումից հետո ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան հրաժարվել էր սեղմել Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանի ձեռքը՝ խախտելով ազնիվ մրցակցության կանոնները։ Ենթադրվում էր, որ նա այդպես վարվել է նրա համար, որ Ավանեսյանը եղել է Ռուսաստանի քաղաքացի։
Կարդացեք նաև
Ուկրաինուհին մեկնաբանել է իր այդ արարքը՝ հաստատելով ենթադրությունները։ «Այո, ես գիտեմ, որ նա փոխել է քաղաքացիությունը։ Բայց դա միակ բանը չէ, որ կարեւոր է ինձ համար։ Խնդիրը նաեւ տեղի ունեցողի վերաբերյալ դիրքորոշում հայտնելն է։ Ես նրանից դիրքորոշում չեմ լսել»,-ասել է նա ուկրաինական լրատվամիջոցներին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դուք ել նրա ձեռքը չսեղմեք՝ նա ել դիրքորոշում չի ցուցաբերել իրենց դաշնակից ադրբեջանի հակամարդկային գործողությունների նկատմամբ….