«Հնարավոր ագրեսիայի մասին ոչ միայն խոսում են մեր վերլուծական դաշտի ներկայացուցիչները, այլև խոսում է հենց գործող իշխանությունը․ ԱԳՆ-ի մակարդակով հայտարարություն է տարածվում, որ COP29-ից հետո Ադրբեջանը գնալու է սադրանքների»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
Վիտալի Մանգասարյանն ի հակադրություն ասաց․ «Տեսնում ենք պաշտոնական հայտարարություն և դրան հաջորդող քայլը հեծանվասպորտով զբաղվելն է, ինչը ոչ մի տրամաբանական միջակայքում չի տեղավորվում․ «Եթե ԱԳՆ-ն նման հայտարարություն է տարածում, դրա հաջորդ քայլը պետք է լիներ մեր բոլոր բնակավայրերում, գյուղերում, շրջաններում առաջին անհրաժեշտության գործողություններ իրականացնելը, դրանցից մեկը ապաստարանները կարգի բերելն է, որ համապատասխան ժամանակ մեր բնակչությանը կարողանանք ապաստարաններում տեղավորելը և հնարավորինս քիչ կորուստներ ունենանք»։
Վիտալի Մանգասարյանն ասաց՝ ժամանակակից պատերազմները հենց առաջնագծում տեղի չեն ունենում, այլ որոշակի խորության վրա․ «Հակամարտող կողմերը թիրախներ են ֆիքսում, վտանգ ներկայացնում և այդ թիրախային ուղղությամբ աշխատանք կարող են այդ թիրախում լինել՝ Էջմիածնում, Երևանում և մնացած բոլոր տեղերում Ադրբեջանը հիմա դրա հիմքերը հիմիկվանից գցում է։ Իրենց թե′ վերլուծական դաշտում, թե′ ԱԳՆ մակարդակով հայտարարում են, որ երբ մենք վտանգ զգացինք, այս կամ այն կետից մենք այդ կետի ուղղությամբ աշխատելու ենք և փորձելու ենք ոչնչացնել այդ կետը։ Մենք այս հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվենք, այլ ոչ թե հեծանիվ քշենք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ