Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհոգ շարունակում են վաճառել ՀՀ-ն այն գունավոր ժեշտով, որը պատրաստել են և անունը դրել ՀՀ»․ Աննա Մկրտչյան

Օգոստոս 29,2024 18:44

«Անհոգ շարունակում են խախտել ՀՀ քաղաքացիների իրավունքները, վաճառել ՀՀ-ն այն փոքրիկ բրյոշուրներով, ներողություն բառիս համար՝ այն գունավոր ժեշտով, որը պատրաստել են և անունը դրել ՀՀ»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ում միայն անվտանգային խնդիրներ չեն, այլ գոյություն չունի ներքին կայունություն, չկա ներքին համերաշխություն․ «Ատելությունը, ատելության խոսքը, խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը, ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշումները կազմակերպվում և իրականացվում են հենց իշխանության կողմից»։

Ըստ Աննա Մկրտչյանի՝ ՀՀԿ փոխնախագահն ամենավառ օրինակն է․ «Չնայած ՀՀ-ում շատ ավելի շատ են քաղաքական բանտարկյալներն ու քաղհալածյալները, միայն պարոն Աշոտյանով չի սահմանափակվել ներկա իշխանությունը, բայց այսօր դատական համակարգը հասել է այնպիսի աբսուրդի, որ մենք գալով դատարան իբր դատավարական գործընթացի, ասում են՝ ճիշտ եք ասում, տուժող չկա, ասում ենք պարոն Աշոտյանն ո՞ւմ է վնաս պատճառել, ասում են՝ վնաս էլ չկա։ Ասում ենք Բժշկական համալսարա՞նն է տուժել, ասում են՝ չէ, Բժշկական համալսարանը օգուտ է քաղել, հիմա էլ իր նոր կազմով նոր ռեկտորը վայելում է պարոն Աշոտյանից ստացած, ձեռք բերած գույքը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031