Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամառային զորակոչի ընթացքում ՄԻՊ-ը ստացել է 145 գրավոր և բանավոր բողոք

Օգոստոս 29,2024 18:01

2024 թվականի ամառային զորակոչին քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է զորակոչիկների իրավունքներին վերաբերելի հարցերին:

Ընդհանուր առմամբ ամառային զորակոչին ստացվել է 145 գրավոր և բանավոր բողոք: Բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն, տարկետումներին, զինկոմիսարիատից կամ բժշկական հաստատություններից զորակոչիկների առողջական վիճակին վերաբերելի փաստաթղթեր ստանալուն, փորձաքննություններին:

Բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, եղբայրների` միևնույն զորամասում ծառայելուն, «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայություն անցնելուն, ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությանը և այլ հարցերին:

Աշխատակազմում գրավոր ընթացակարգով քննարկվել է 51 բողոք, 18-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, ևս 76 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանն աջակցել է խորհրդատվության միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զորակոչին առնչվող հարցերով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

➡️ բողոքների քննարկման շրջանակում պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն,

➡️ արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, զինկոմիսարիատների, ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ,

➡️ համակարգային բնույթ ունեցող հարցերի և Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկների իրացման վերաբերյալ առանձին քննարկում է տեղի ունեցել ՊՆ և ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արդյունքում՝

⚫ կրկնակի կամ ստուգիչ բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով զորակոչիկներին տրամադրվել են ուղեգրեր,
⚫ զորակոչիկները կրկին ներկայացվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը,
⚫ ստացել են իրենց առողջական վիճակին վերաբերելի բժշկական փաստաթղթերը,
⚫ զորակոչիկներին տրվել են տարկետումներ կամ առողջական վիճակի պատճառով նրանք ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից կամ ճանաչվել են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և այլն:

Հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելիության ցուցանիշը զորակոչին վերաբերելի հարցերով էականորեն աճել է: Համեմատական պատկերը ցույց է տալիս, որ, օրինակ, նախորդ զորակոչերին ստացվել է 72, 64, 69 դիմում և այլն: Այդ ցուցանիշը երկու և ավելի անգամ աճել է 2024 թվականի ամառային զորակոչին՝ դառնալով 145: Նշված ցուցանիշներին զուգահեռ ավելացել է նաև անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ հանրային վստահությունը կարևոր խթան է ինչպես մինչև զինվորական ծառայության անցնելը, այնպես էլ ծառայության ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների գործուն մեխանիզմները կատարելագործելու տեսանկյունից:

Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության հանձնառությունը` լուծելու ոլորտում առկա` մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, և կարևորում է ՊՆ մի շարք ստորաբաժանումների, այդ թվում՝ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության, Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, Իրավաբանական վարչության, բժշկական հանձնաժողովների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում լուծվում են բազմաթիվ խնդիրներ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031