Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը ի պատասխան․ պետական բյուջեից ծախսում է 40․000 դոլար Նիկոլ Փաշինյանի հեծանվային վոյաժները և խաշլաման կազմակերպելու համար»․ Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 29,2024 18:05

«Իսկ ՀՀ իշխանությունը ձայն հանո՞ւմ է։ Մենք հայտնվել ենք մի տարօրինակ իրավիճակում, որ պահանջում ենք՝ մեր փոխարեն խոսի ՌԴ-ն, դեսպանները, Շարլ Միշելը, բոլորը խոսեն` բացի ՀՀ իշխանությունից»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հարցին՝ ինչո՞ւ են ԵՄ դիտորդները լռում` կապված Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունների հետ, այսպես պատասխանեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա հարցրեց՝ իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը, որ Ադրբեջանը չպահի իրեն այնպես, ինչպես պահում է․ «Երեկ տարածեցին ադրբեջանական ու ՌԴ նախագահի աշխատակազմերից, որ տեղի է ունեցել հեռախոսային զրույց Պուտինի և Ալիևի միջև։ Հերթական անգամ, առանց ՀՀ-ի մասնակցության, քննարկվել է Ադրբեջան-ՀՀ սահմանազատման, սահմանագծման հարցը, ինչպե՞ս է ՀՀ-ն արձագանքում նրան, որ Անկարայում Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից քննարկում են ՀՀ-ի ներքին օրենսդրությունը, և Բայրամովը հայտարարում է, որ չի լինելու խաղաղության որևէ պայմանագիր, եթե ՀՀ-ն չփոխի սահմանադրությունը, Հաքան Ֆիդանն էլ շարունակում է, որ որևէ դրական տեղաշարժ չի լինելու հայ-թուրքական հարաբերություններում, մինչև ՀՀ-ն չընդունի ադրբեջանական օրակարգը։ Եթե ՀՀ-ն չի արձագանքում, Ադրբեջանը պիտի ասի ու անի այն, ինչ ուզում է։

Ավելին, իրատեսական եմ համարում Արարատ Միրզոյանի այն կանխատեսումը, որ COP29-ից հետո Ադրբեջանը կարող է սանձազերծել նոր պատերազմ։ Իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը ի պատասխան․ պետական բյուջեից ծախսում է 40․000 դոլար Նիկոլ Փաշինյանի հեծանվային վոյաժները և խաշլաման կազմակերպելու համար։ Այսինքն՝ մենք մի կատաստրոֆիկ վակուումում ենք, որտեղ չկա իշխանություն, կա թուրք-ադրբեջանական ցիրկ Շիպիտոյի հայկական մասնաճյուղ, և այս քաղաքական ֆարսը, երբ Հակակոռուպցիոն Վերաքննիչ դատարանն այնպիսի վճիռ է հրապարակում, որ ինձ թվաց՝ դրանից հետո երեք րոպե անց ազատ պիտի արձակեին Արմեն Աշոտյանին, ներողություն խնդրեին, Դոլմազյանին պիտի դատեին, բայց չգիտես ինչու՝ հիմքերը թույլ են, հիմքերը չկարողացան ապացուցել, որ մեկ տարի երկու ամսից ավել արդեն նստած է, դրանից հետո ասում է՝ ընդամենը մեկ ամսով պակաս։ Սա պետության չգոյության իրավիճակ է, իներցիոն մի միջավայր, որտեղ մեր փոխարեն կայացվում են հակահայկական որոշումներ և դրանք ուտեցնում են այս իշխանության բերանով ողջ Հայաստանին ու հայ ժողովրդին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031