«Գողական»-ը հարգող մեծամասնությունը գիտի՝ մնացածին բացատրեմ, թե «աբառոտկեն որն ա»։ Ռուսերեն «оборотка», այն է` պատասխան բառի սլենգային ձևից։ Երբ որ քեզ ինչ որ վատ բան են արել ու դու «պտի տակ չմնաս» – «աբառոտկա ես խլում», պատասխանում կամայական գնով։ Կան «հարիֆներ», ում քուչեն նեղացնում են՝ գալիս են տուն ու գոռգոռում կնոջ, երեխաների վրա։ Սա էլ պատասխան է, բայց չհարգված՝ «աբառոտկի տեղ» չի անցնում։
Իջևանցու ասած՝ «ԼադիմիրԼադիմիրովիչ»-ը ու Արզաքանցյանի ասած «Իխլամ»-ը Հայաստանի հարցը քննարկեցին առանց Հայաստանի ներկայացուցչի։ Երկիրը ստորացնելու հերթական ձևը՝ խոսք են տվել հեռախոսով հայտնել որոշումը։
Երկրի «տեր»-ն էլ եկավ տուն ու «աբառոտկեն» խլեց ակադեմիայից՝ առանց դրա ներկայացուցչի քննարկելով ակադեմիայի հարցը։ Քուչեն նեղացրած «հարիֆի» պատասխան։
Բնության մեջ էլ «աբառոտկա» խլողներ կան։ Օրինակ՝ լավ հայտնի է, որ ուղտը «աբառոտկի գիժ ա» – թքում ես վրան՝ «տուտ ժը աբառոտկա յա խլում», թքում է ավելի կռռփով։ Տարիներ առաջ տեսել եմ, թե ինչպես գազանանոցում մի խումբ լակոտներ կանգնած ուղտերի արգելափակոցի մոտ թքում էին նրանց վրա ու արագ պպզում։ Սպասում էին, որ ուղտերի պատասխանը հասնի մնացած այցելուներին։ Հետո սրանց մի մասը մեծացավ, դարձավ պատգամավոր ու նրանց «շեֆ», թքելը չմոռացավ․․․ բայց դա ուրիշ պատմություն է։
Կարդացեք նաև
Հոգնել եմ գիտության ու կրթության մասին անհասցե մենախոսություններից։ «Ակադեմիական քաղաք» դատարկաբանության մասին զառանցանքին ի պատասխան ակադեմիայի քար լռությունը բերելու էր նման վախճանի։ Հեծանվորդի «ծիծիկներ»-ը ու նրա կնոջ «օլոր ոսկոռ»-ը ինտենսիվ քննարկող հասարակության մեջ «սուտի գողականն ա ճիշտ»․․․
Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախկին Երֆի նախկին աշխատակից