Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք Արցախը կորցրած չլինեինք, վատթարագույն մակարդակում չգտնվեինք մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների համատեքստում, ես թքած կունենայի՝ Փաշինյանը հեծանիվ է քշում, թե՝ «սամակատ»․ Հայկ Մամիջանյան

Օգոստոս 29,2024 17:23

«Չէի ուզենա նման հուզական հարցի հետ կապված որևէ լավատեսություն որևէ մեկի մոտ գեներացնել։ Նույնիսկ, եթե հենց հիմա Արմեն Աշոտյանին ազատ արձակեն, միևնույն է, նա մեկ տարի 2 ամիս ապօրինաբար՝ որպես քաղբանտարկյալ իր քաղաքական հայացքների ու հայրենասիրության համար գտնվել է անազատության մեջ»,- հարցին՝ Վերաքննիչ դատարանի՝ վերջին որոշումը լավատեսության դո՞ւռ է բացում, Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա ասաց՝ հնարավորինս շուտ մեր ավագ ընկերոջը ազատում ենք մաղթում, բայց զգույշ կլինենք լավատեսության կամ նմանօրինակ արտահայտությունների մեջ։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում երկրում վարվող քաղաքականությունը անվտանգային մարտահրավերներին դիմակայելու առումով, արդյոք 40 հազար դոլարի վատնումը հեծանվային զբոսանքի վրա կկարողանա՞ արտաքին մարտահրավերների հարցում իրավիճակ փոխել, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Եթե մենք Արցախը կորցրած չլինեինք, Փաշինյանը Արցախը չհանձներ, եթե մենք վատթարագույն մակարդակում չգտնվեինք մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններ համատեքստում, եթե պատերազմի ժամանակ ՀՀ-ի համար օդային տարածքը՝ Վրաստանի ու Իրանի չփակվեր, եթե որոշ երկրների ղեկավարներ լկտիաբար չխոսեին ՀՀ-ի մասին, ես թքած կունենայի՝ Փաշինյանը հեծանիվ է քշում, թե՝ «սամակատ»։ Այնպես որ, ես չեմ մեկնաբանելու իր՝ հեծանվային վոյաժները, այլ այն, որ ՀՀ-ն դարձել է ՀՀ-ում օբյեկտ, առանց մեզ որոշում են, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ, երբեմն ասում են, որ հետագայում մեզ կտեղեկացնեն, երբեմն էլ չեն ասում։ Ինձ մեկ է՝ ինքը հեծանիվ, թե «սամակատ» կքշի, թող իր գործը անի, որը ինքը ունակ չէ անել թե′ իր ապիկարության, թե′ այս կամ այն աշխարհաքաղաքական տերերի թելադրանքով ու պարտադրանքով»։

Մյուս հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Օր ու գիշեր պիտի աշխատի, ինչը մենք փորձում ենք անել, հնարավորինս շատ մեր համաքաղաքացիների ցույց տալ իրականությունը, որ խաբկանքից դուրս գան։ Փաշինյանի հեռացման համար անհրաժեշտ է հանրության լայն՝ շատ լայն կոնսոլիդացիա, դրան հասնելու համար ընդդիմությունը պետք է օգտագործի օրենքով թույլատրված բոլոր միջոցները․ հուսամ՝ դրա արդյունքները շուտով արդեն տեսանելի կլինեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031