Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է ներդնել անապահովությունը գնահատող նոր համակարգ, որը կլինի ավելի հասցեական, թիրախային և արդյունավետ

Օգոստոս 29,2024 17:30

Փաթեթով սահմանվում են այն իրավական հիմքերը, որոնցով անապահովության գնահատման նոր համակարգի միջոցով նոր անապահովության նպաստ կտրամադրվի քաղաքացիներին՝ գործող ընտանեկան եւ սոցիալական նպաստի փոխարեն: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ ներկայացնելով ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Ներդրվելու է անապահովության  գնահատման նոր համակարգ, որի  նպատակն  այն է,  որ համակարգը լինի ավելի հասցեական,  թիրախային եւ արդյունավետ: Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում ավելի շատ զարգացնել ծառայությունների դաշտը, քան պարզապես դրամական միջոցների նպաստներով սահմանափակել սոցիալական աջակցությունը:

Համակարգը հիմնված է լինելու կարիքի իրական գնահատման եւ համաչափ սոցիալական ծառայություններ տրամադրելու սկզբունքի վրա, որը խրախուսելու է անձի սոցիալ-տնտեսական ակտիվությունը:

Ըստ փաթեթի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք կունենա ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից:

Ելնելով ծայրահեղ աղքատության վերացման նպատակադրումից՝ այդ շեմը սահմանվելու է այնպես, որ անապահովության նպաստի նոր համակարգում ընդգրկվեն այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտի չափը ցածր է պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկվող տոկոսի արժեքից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է առաջարկներ, որոնք հեղինակի կողմից ընդունելի են եղել: Դրանք վերաբերել են կեղծ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում նպաստի նշանակումը  դադարեցնելուն եւ երեխայի՝ պարտադիր կրթությունից դուրս չմնալու նպատակով տարիքը նշելու դրույթին: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է չնշել երեխայի տարիքը, քանի որ նա կարող է մեծ լինել 18 տարեկանից:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կընդգրկվի ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031