Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը և ՆԳ նախարարի տեղակալները հետևել են Ջրային պարեկների ցուցադրական հնարքներին

Օգոստոս 29,2024 16:48

Օգոստոսի 28-ին ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանը և Արամ Հովհաննիսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել են Սևան՝ հետևելու Ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման դասընթացներին։

Լճի վրա կասկածյալների հետ աշխատանքի, փրկարարական արձագանքման, առաջին օգնության, ինչպես նաև նավավարման տեխնիկական հմտությունների բարելավման ուղղությամբ ջրային պարեկների վերապատրաստման դասընթացների մանրամասներին է ծանոթացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի շրջանակում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչ Քեն Հեթը։

Ջրային պարեկների անձնական և լողամիջոցների անվտանգության ապահովման առումով հրահանգիչը կարևորել է ռիսկային պայմաններում կարգախմբի ղեկավարի կողմից անձնակազմի կառավարումն ու աշխատանքի կոորդինացումը: Նաև ընդգծել է տարբեր իրավիճակներում ծառայողների թիմային աշխատանքի առանձնահատկությունները։

Ներկաները Սևանա լճում հետևել են սցենարային բարդ իրավիճակներում ջրային պարեկների գործողություններին և ցուցադրական հնարքներին։

Ըստ սցենարի՝ որոնողական աշխատանքների արդյունքում պարեկները հայտնաբերել են տուժած քաղաքացու։ Նրանք ցուցադրել են առաջին օգնության և փրկարարական աշխատանքների իրականացման գործնական հմտություններ։

Հաջորդ իրավիճակում ջրային պարեկները ցուցադրել են կասկածյալին ձերբակալելու և պարեկային լողամիջոց տեղափոխելու տեխնիկական հնարքներ։

Նախատեսված սցենարային իրավիճակներից բացի, հրահանգիչը խաղարկել է հանպատրաստի իրավիճակ։ Պարեկային կարգախմբի անդամներից մեկն անսպասելիորեն հայտնվել է ջրում։ Ջրային պարեկներն անմիջապես անցել են գործի. պարանի օգնությամբ դուրս բերելով տուժածին՝ ցուցաբերել են առաջին օգնություն։
Ավարտին ներկաները կիսվել են տպավորություններով: Նրանք բարձր են գնահատել քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելու և հասարակական կարգը պահպանելու գործում Ջրային պարեկների մասնագիտական պատրաստվածությունը։

Հրահանգիչ Քեն Հեթն անդրադառնալով ջրային պարեկների հմտությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման արդյունավետությանը ՝ միաժամանակ կարևորել է դասընթացների պարբերականության անհրաժեշտությունը, ինչը կնպաստի կոնկրետ իրավիճակներում արագ արձագանքմանն ու կարողությունների կատարելագործմանը։

Վերապատրաստման դասընթացներն իրականացվել են ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) կողմից։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031