Հաշմանդամության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում գործող օրենսդրության մեջ առաջացել են անհամապատասխանություններ, որոնք վերացնելու նպատակով գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական, ընտանեկան, վարչական իրավախախտումների վերաբերյալ, հարկային օրենսգրքերում եւ յոթ օրենքներում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներով սահմանվել են նոր հասկացություններ, ինչպես նաեւ ներդրվել է հաշմանդամության գնահատման նոր համակարգ: Տվյալ օրենքներով կիրառվում են մի շարք, այդ թվում՝ «հաշմանդամություն ունեցող», «ֆունկցիոնալության խորը, ծանր եւ միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ» եւ «ֆունկցիոնալության գնահատում» եւ այլ սահմանումներ, որոնք անհրաժեշտ է ամրագրել նաեւ հարակից օրենքներում՝ վերանայելով «հաշմանդամ», «հաշմանդամության 1-ին, 2-րդ եւ 3-րդ խումբ կամ կարգ», «բժշկասոցիալական փորձաքննություն» եւ այլ բառերը: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները խմբագրական բնույթի են: Նոր ձեւակերպումներն ու հասկացությունները համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը:
Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում: Այն առաջարկվել է ներառել ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
ԱԺ